լեսարինա քաղաքի գլխավոր եկեղեցու երգեհոնահար և կապելմայստեր։ 1551-ից աշխատել է Հռոմում, ղեկավարել Ս․ Պետրոսի տաճարի, Սանտա Մարիա Մաջորե եկեղեցու և այլ կապելլաներ։ Պ–ի երաժշտությունը, որը Վերածննդի դարաշրջանի հումանիստական աշխարհայացքի արտացոլումներից է, առանձնանում է պոլիֆոնիկ և հարմոնիկ օրինաչափությունների հավասարակշռվածությամբ, ամբողջի բարեհնչությամբ։ Գրել է մեսսաներ (ավելի քան 100), մոտետներ (մոտ 180), լամենտացիաներ, մագնիֆիկատներ, օֆֆերտորիաներ, հիմներ, սաղմոսներ, հոգևոր և աշխարհիկ մադրիգալներ։
Գրկ․ Иванов-Борецкий М․ В․, Палестрина, М-, 1909; Грубер Р․ И-, История музыкальной культуры, т․ 2, ч․ 1, М․, 1953; Ferracci Е․, II Palestrina, Roma, 1960․ Մ․ Տերյան
ՊԱԼԵՐՄՈ (Palermo), քաղաք և նավահանգիստ Հարավային Իտալիայում, Սիցիլիա կղզու հս․ ափին։ Սիցիլիա մարզի և Պալերմո նահանգի վարչական կենտրոնն է, 679 հզ․ բն․ (1977)։ Զարգացած է մեքենաշինությունը (նավաշինություն, ինքնաթիռաշինություն, էլեկտրատեխ․ և էլեկտրոնային արդյունաբերություն, ճշգրիտ և գյուղատնտ․ մեքենաշինություն)։ Կա ցեմենտի, քիմ․, տեքստիլ, կարի, կոշիկի, կահույքի, փայտամշակման, սննդի, ծխախոտի, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Պ–ի շրջակայքում զբաղվում են մերձարևադարձային պտղաբուծությամբ։ Տուրիզմի կենտրոն է, ձմեռային կուրորտ։ Կա համալսարան (1777-ից), գեղեցիկ արվեստների ակադեմիա, կոնսերվատորիա, օպերային և դրամատիկական թատրոն։ Պ․ հիմնադրել են փյունիկեցիները։ Մ․ թ․ ա․ V–III դդ․ եղել է կարթագենցիների կենտրոնը Սիցիլիայում։ 1130-ից Սիցիլիական թագավորության նստավայրն էր, 1734–1816-ին Սիցիւիայի մայրաքաղաքը։ 1820-ին եղել է ապստամբության և Սիցիլիայի ինքնավարության համար մղվող պայքարի կենտրոն։ Պ–ի ապստամբությամբ (1848, 12․ հունվ․) սկսվեց 1848–1849-ի հեղափոխությունը Իտալիայում։
Քաղաքի հին մասում միջնադարյան շենքեր են, որոնցում ռոմանական ոճին կամ գոթիկային բնորոշ հատկանիշները համադրված են արաբ, և բյուզանդ․ ճարտտարրերին [Մարտորանա եկեղեցին (1143, խճանկարները, XII դ․ կես), Պալացցո Ռեալեն (XI դ․), Լա Զիզա, Լա Կուբա (երկուսն էլ XII դ․) պալացցոները]։ XVI–XVII դդ․ միջնադարյան քաղաքում գցվել են պողոտաներ, կառուցվել են բարոկկո ոճով բազմաթիվ պալատներ և եկեղեցիներ։ ժամանակակից ոճով կառուցվել են Բորգո Ուլվիյա բնակելի թաղամասերը (1960, ճարտ․ Զ․ Մամոնա) ևն։ Պ–ում է գտնվում Պաչերմոյի արձանագրությունը։
ՊԱԼԵՐՄՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, Պալերմոյի քար, հին եգիպտ․ տարեգրություն դիորիտե սալաքարի բեկորին (45,3X25 սմ)։ 1877-ից գտնվում է Իտալիայի Պալերմո քաղաքի թանգարանում (որտեղից էլ՝ անվանումը)։ 1)ալաքարը հավանորեն ունեցել է 2 ւ/-ից ավելի լայնություն և 60 մ–ից ավելի հրկարություն։ Պ․ ա–յան մի քանի աննշան բեկորներ պահպանվում են Կահիրեի ու Լոնդոնի թանգարաններում։ Տարեգրությունը փորագրվել է Հին թագավորության 5-րդ արքայատան ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ XXV դ․), ընդգրկում է 6–7 հարյուրամյակ՝ սկսած մինչդինաստիական ժամանակաշրջանից և ակներև է, որ կազմվել է վավերագրերի հիման վրա։ Պ․ ա․ Հին Եգիպտոսի ժամանակագրության կարևոր աղբյուր է և արժեքավոր տեղեկություններ է պարունակում փարավոնների տնտ․, ռազմ, և կրոն, քաղաքականության մասին։
ՊԱԼԻ ԼԵԶՈՒ, տես Հնդկական չեզուներ։
ՊԱԼԻԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պալի լեզվով տարբեր ժանրի ստեղծագործություններ, որոնք մ․ թ․ սկզբին երևան են եկել Հնդկաստանում և Շրի Լանկա կղզում, ապա բուդդայականության տարածման հետ՝ Բիրմայում, Թաիլանդում, Լաոսում, Կամպուչիայում։ Պ․ գ–յան միջուկը բուդդայական կանոնն է՝ <Տիպիտակա»-ն, որը կապվում է թերավադինների աղանդի հետ։ Կազմված է «Վինայա պիտակա» (բուդդայական վարքի կանոններ), «Աբհիդհամմա պիտակա» (շարադրված են բուդդայական դհամմա ուսմունքի հիմունքները) և «Սուտտա պիտակա» (տարբեր ժանրի ու ոճի կանոնական գրվածքներ) բաժիններից։ Այս հավաքածուի ստեղծագործություններից առանձնանում են «Դհամմապադա»-ն (բանաստեղծական ասույթների ժողովածու), «Սուտտանիպատա»-ն (Բուդդայի մտքերը՝ «փրկության ուղու» վերաբերյալ) «Ջաթակի»-ն (մեծ մասամբ բանահյուսական ծագման մոտ 550 լեգենդ–պատմություն Բուդդայի մարմնավորումների վերաբերյալ), «Գհամմաչակկապպավատտանասուտտա»-ն (պարունակում է Բուդդայի հայտնի Բենարեսյան քարոզը) ևն։ Կանոնին սերտորեն հարում է «Պարիտտա»–ն (թովչությունների և մոգական գործողությունների համար օգտագործվող տեքստերի ժողովածուն)։ Անկանոն (ապոկրիֆ) գրականության մեջ առանձնանում են «Միլինդապանհյա»-ն (II դ․ համաշխարհային փիլ․ մտքի գլուխգործոցներից մեկը) և պատմական քրոնիկները։ V դ․ Պ․ գ–յան ծաղկումը Շրի Լանկա կղզում կապված է մեկնողական գրականության երևան գալու հետ։ XII դ․ սկսվում է Պ․ գ–յան նոր շրջան («Զինաչարիտա»՝ պոեմ Բուդդայի մասին, քերականական աշխատություններ, երկրորդա– կան մեկնողական գրականություն են)։ Պ․ գ․ Քիրմայում և Հնդկաչինում զարգացել է ավելի ուշ։ Պ․ գ․ այժմ ուսումնասիրվում է Եվրոպայում, ԱՄՆ–ում, Հնդկաստանում և այ լուր։
Գրկ․ Елизар енкова Т․ Я․, Топоров В․ Н․, Язык пали, М․, 1965; Law В․ Ch․, A History of Pali Literature, v․ 1–2, L-, 1933; Warder A․ K․, Pali Metre, L․, 1967․
ՊԱԼԻԿԵՍԻ, Փոքրիկ Զեյթուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կեսարիայի վիլայեթում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 1000 շունչ հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ա․ Գևորգ) և դպրոց (Տաճատյան)։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՊԱԼԻՆՈԼՈԳԻԱ (< հուն․ rtaHvn – նուրբ փոշի և․․․ չոգիա), բուսաբանության բաժին․ ուսումնասիրում է ծաղկափոշին (տես Փոշեհատիկ) և սպորները, նրանց ձևը, կառուցվածքն ու զարգացումը, ցրումն ու օգտագործումը։ «Պ․» տերմինն առաջարկել են անգլ․ գիտնականներ Հ․ Հայդը և Դ․ Ուիլյամսը (1944)։ Պ–ի հիմնական բաժինը պալինոմորֆոլոգիան է, որն ուսումնասիրում է սպորների և փոշեհատիկների (սերմնավոր բույսերի արական գամետոֆիտների) գլխավորապես արտաքին կայուն թաղանթի (էկզինա) ձևը, կառուցվածքը, զարգացումը և բրածո վիճակում պահպանվելու հատկությունը։ Պ–ի առանձին ճյուղ է պալեոպալինոլոգիան (հնէաբուսաբանություն բաժին), որն ուսումնասիրում է բրածո սպորներն ու ծաղկափոշին։ Այն հատկապես մեծ կիրառություն ունի նավթի, ածխային պլաաոների և այլ օգտակար հանածոների երկրաբանական որոնողական–հետազոտական աշխատանքներում և հնէաբանության մեջ։
Պ–ի մեթոդներից է հնէաբուսաբանական, գեոմորֆոլոգիական և երկրաբանական խնդիրների լուծման համար լայնորեն օգտագործվող սպորափոշեհատիկային վերլուծությունը, որը կիրառվում է նաև հնագիտության, բժշկության, քրեագիտության, ապրանքագիտության մեջ։ Պ–ի տվյալները և ուսումնասիրություններն օգտագործվում են մեղվաբուծության և բժշկության (որոշ ալերգիական հիվանդությունների առաջացման պատճառների բացահայտման) մեջ։ ՀՍՍՀ–ում պալինոլոգիական ուսումնասիրությունների հիմքը դրվել է 1948-ին, Ա․ Թախտաջյանի և Ա․ Ցացենկո–իյմելևսկու նախաձեռնությամբ (աաքսոնոմիական և ֆիլոգենետիկական հետազոտություններ)։
Գրկ․ Куприянова Л․ А-, Алешина Л․ А․, Пыльца и споры растений флоры европейской части СССР, т․ 1, Л․, 1972․ Ե․ Ավետիսյան
ՊԱԼԼԱԴԻՈ (Palladio, իսկականը՝ դի Պիևտրո, di Pietro) Անդրեա (30․11․ 1508, Պադուա – 19․8․1580, Վիչենցա), իտալացի ճարտարապետ։ Ապրել և ստեղծագործել է հիմնականում Վիչենցայում և Վենետիկում։ Ստեղծել է հասարակական, պաշտամունքային, բնակելի շենքերի բազմազան տիպեր, որոնք առանձնանում են