Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բիան (Բաթ Զաբբայ, 266/267–272), ապստամբել է Հռոմի դեմ U տիրել ամբողջ Առաջավոր Ասիային և Եգիպտոսին։ Հռոմի դեմ պայքարում Պ–ին դաշնակցել է նաև Հայաստանը։ 272-ին կայսր Ավրելիանոսը պարտության է մատնեք Զենոբիային։ 273-ին, հակահռոմ․ նոր ապստամբության ճնշումից հետո, հռոմեացիները ավերել են Պ․, և նա կորցրել է իր նախկին նշանակությունը։

1882-ին հայ հնագետ, երկրաբան Ս․ Աբամեւիք–Լւսզարնը Պ–ի պեղումների ժամանակ հայտնաբերել է երկլեզվյան (արամեերեն և հուն․) արձանագրություն («Պալմիրյան տարիֆ»), որը կարևոր նշանակություն ունի գիտության համար։ Սիստեմատիկ պեղումներ Պ–ում կատարվում են 1900-ից։ Բացվել է կանոնավոր կառուցապատմամբ և հսկայական կորնթական սյունաշարերով եզերված փողոցներով անտիկ քաղաքի ավերակների մի մասը։ ճարտ․ հուշարձաններից են․ եռաթռիչք փառահեղ կամարը՝ «մեծ սյունաշարով» գլխ․ փողոցի սկզբում (II –III դդ․), Բելի սրբավայրը՝ բարձր հարթակի վրա (կենտրոնում՝ տաճար, I դ․), ագորան, թատրոնը (III դ․), Բաալշամինի ուղղանկյուն փոքր տաճարը (II դ․)» քաղաքի պարսպի մի մասը (III դ․ 2–րդ կես)։ Պ–ի հսարմ–ում գտնվում է Դիոկղեաիանոսի, այսպես կոչված, ճամբարը (III դ․ վերջ – IV դ․ սկիզբ)։ Քաղաքային պարսպից դուրս գտնվում է մահաքաղաքը՝ 3 տիպի դամբարաններով՝ աշտարակային, ստորգետնյա և նախասրահ ունեցող տան տեսքով։ Գտնվել են բազմաթիվ արձաններ, բարձրաքանդակներ, խճանկարներ և որմնանկարներ (Դամասկոսի Ազգային թանգարան և այլ հավաքածուներ)։ Կա թանգարան։

Գրկ․ Մանանդյան Տ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։ Шифман И․ Ш․, Имущественные и земельные отношения в Пальмире в I–III вв․ н․ э․, по эпиграфическим данным, в кн․։ Палестинский сборник, М․–Л․, 1965, в․ 13; Михаловский К․, Пальмира․ [Альбом], Варшава, 1968․

ՊԱԼՅԱՆ Տրդատ Սարգսի, Կապետ (1850, Թալաս, Կեսարիայի մոտ –2․7․ 1923, Աթենք), բանասեր–մատենագետ, բանահավաք, Հայաստանյայց եկեղեցու եպիսկոպոս։ Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Զմյուռնիա, սովորել Ներսիսյան նախավարժարանում։ Ավարտելուց հետո անցել է Երուսաղեմ, ընդունել հոգևորական կարգ, օծվել վարդապետ։ 1884–87-ին եղել է տեղի Ս․ Հակոբյանց վանքի ավագ թարգմանիչը։ 1887-ին ընտրվել է Կեսարիայի թեմի առաջնորդ։ Կեսարիայի Ս․ Կարապետ վանքում բացել է (1888) ժառանգավորաց վարժարան, որը գործել է մինչև 1915-ը։ Այն դարձել է Կեսարիայի և շրջակայքի հայության կրթական և մշակութային կենտրոնը։ վարժարանին կից հիմնել է գրադարան–թանգարան, որտեղ հավաքեւ է հայ հին ձեռագրեր, հնատիպեր, այլ գրականություն, հին իրեր։ Պ․ շրջել է Փոքր Ասիայի, Կիլիկիայի, Պաղեստինի հայաբնակ վայրերը, գրի առել հայ ժող․ բանահյուսության նմուշներ։ 1910-ին հրաժարվել է առաջնորդի պաշտոնից, տեղափոխվել նախ Երուսաղեմ, ապա՝ Մաղնիսա (Զմյուռնիայի մոտ)։ 1922-ի սեպտեմբերյան հալածանքների ու ջարդերի ժամանակ Զմյուռնիայում բռնագրավել են Պ–ի անտիպ գործերը, հին ձեռագրերը, գրականությունը, իրերը։ Գաղթականության հետ փախել է Աթենք։ 1900-ական թթ․ սկզբներից թղթակցել է «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Բյուզանդիոն», «Լույս», «Բանասեր», «Արևելյան մամուլ», «Բյուրակն» պարբերականներին՝ հրապարակել բանասիրական հոդվածներ, ձեռագրացուցակներ, մատենագիտական ցանկեր, նյութեր հայոց եկեղեցիների մասին են։ Հայտնաբերել է մի շարք հայ հնատիպ գրքեր և հրապարակել դրանց ցուցակները, կարևոր դեր կատարել Հակոբ Մեղապարտի հրատարակությունների ժամանակը որոշելու գործում («ՀԱ», 1894, № 12, էջ 357–361)։ Առանձին գրքերով հրատարակված ուսումնասիրություններից են․ «Սուրբ երկիր» (հ․ 1, ԿՊ, 1892), «Ցուցակ հայերեն ձեռագրաց ի Թուրքիա» (հ․ 1, տետր 1–2, ԿՊ, 1892–93), «Հայ աշուղներ, Զմյուռնիա» (հ․ 1–2, 1911–12)։

Գրկ․ Ակինյան Ն․, Տրդատ եպիսկոպոս Պալյան, «ՏԱ», 1923, № 11 – 12։ Իշխանյան Ռ․, Հայ մատենագրության պատմություն, պր․ 2, Ե․, 1968։ Ռ․ ԻշխաԱյան․

ՊԱԼՅԱՆՆԵՐ, XVIII –XIX դդ․ հայ ճարտարապետների, արվեստագետների և ազգային–հասարակական գործիչների ընտանիք Կ․ Պոլսում։ Ընտանիքի նախահայրը Պալի Ք ա լ ֆ ա ն է (XVIII դ․, Դերեվանք գյուղ, Կեսարիա –1803, Կ․ Պոլիս)։ XIX դ․ սկզբին Կեսարիայից գաղթել է Կ․ Պոլիս, աշխատել պալատում որպես «մերամեթջի» (կառույցներ վերանորոգող), ապա՝ նշանակվել պալատական ճարտարապետ։ Գրիգոր Պ․ (Գրիգոր ամիրա Պ․, 1767, Կ․ Պոլիս–15․11․1831, Կ․ Պոլիս), Պալի Քալֆայի որդին։ Առաջինն է, որ կրել Է«Պ․» ազգանունը։ 1788-ից նշանակվել է պալատական ճարտարապետ։ Որոշ իրավիճակներում եղել է նաև սուլթան Սելիմ III-ի խորհրդականը։ Կառուցել է Սարայբուրնուի հին (այրվել է 1875-ին), Պեշիքթաշի թագավորական, նախկին Բեյլերբեյի (այրվել է), Ոսկեղջյուրում Գեֆթերդարբուրնուի առափնյա, Արնավուդքյոյի, Աքընթըբուրնուի սուլթանական պալատները, Քասր–ը Զեդիդ (Նոր դղյակ), Այնալըքավաքի կամ Թերսանեի դղյակը (1876), Չաղլայանի թագավորական դղյակը, Սելիմիեի, Դավուդ փաշայի (1826–1827), Թաքսիմի թնդանոթաձիգների, Մալթեփեի (1826), Ռամիի (1828) զորանոցները, Նուսրեթիեի մզկիթը (Թոփհանեի մզկիթ, 1823–26), Գումգափուի Մայր (Ս․ Աստվածածին) եկեղեցին (1828), եկեղեցի Կեսարիայում, Պետ․ նախկին դրամահատարանը (1838, Թոփգափուի պալատի բակում), Բախչեքյոյի Վալիդե ամբարտակը (1796) ևն։ Սենեքերիմ Պ․ (Սենեքերիմ ամիրա Պ․, XVIII դ․–2․9․1833, Երուսաղեմ), Պալի Քալֆայի որդին, Գրիգոր Պ–ի կրտսեր եղբայրը։ Կենսագրության ու կառույցների մասին մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել։ Միակ հայտնի կառույցը Բեյազիդի Հրդեհի աշտարակն է (1828)։ Կարապետ Պ․ (Կարապետ ամիրա Պ․, 1800, Կ․ Պոլիս –15․10․ 1866, Կ․ Պոլիս) Գրիգոր Պ–ի որդին։ Անիում ուսումնասիրել է հայկ ճարտարապետությունը։ Գրիգոր Պ–իգ հետո նշանակվել է պալատական ճարտարապետ։ Սկզբում աշխատել է Հովհաննես ամիրա Սերվերյանի (քեռայրը), ապա որդու՝ Նիկողոս Պ–ի հետ։ Ամենանշանավոր գործը Դոլմաբախչեի պալատն է (ավարտել է 1856-ին)՝ Ստամբուլի ամենագեղեցիկ կառույցներից մեկը։ Գործերից են Չիֆթե սարայլար (Զույգ պալատ, էյուբ), Սալը Բազարում Զեմիլի և Մյունիրեի անվ․ սուլ– թանական ծովափնյա (օգտագործվել է որպես Ազգ․ ժողովի շենք, Քաբաթաշի աղջկանց լիցեյ և Գեղարվեստի վարժարանին կից ճարտարապետության բաժին)