զըմ չենք, ես ասըմ եմ. «Մալ ու դովլաթը դու վե կալ, ախչիկը՝ ես»,— Նա ասըմ ա. «Չէ՛, համ պըտի մալ ու դովլաթը կիսեմ, համ ախչիկը»:
Ասըմ ա.— Էտ մալն ու դովլաթը ու ախչիկը ձեզ ո՞րտեղան ա։ Ասըմ են.— Ախպե՛ր, քեզ դուզն ասենք, էս մալն ու դովլաթն էլ, էս ախչիկն էլ Նաչար-Օղլունն ա, էտ մարթը նի մտավ էս էրի մեչը, էտ մալն էլ, էս ախչիկն էլ ընտեղից հանեց, մենք էլ նամարդութուն արինք, նրան թողեցինք էտ ֆորի մեչը, հըմի մենք էլ սազըմ չենք, յոլա չենք էթըմ։
— Բա էտ ձի՞ն,— ասեց:
— Էտ ձին էլ ա նրանը։
Ոտը դրուց ձիու զանդուն, նի էլավ ձին, ասեց.— Ես ո՞վ եմ, ջեյրան բռնող։
Թե.— Վա՜յ է՛, Նաչար-Օղլին ես։
— Դե,— ասեց նամարդներ, չեմ ուզըմ ձեզ սըպանեմ, դուք արիք, ես չեմ անի, առեք էս մալ ու դովլաթը ձեզ, ես վեր ունեմ էտ ախչիկը հասնեմ իմ մուրազին։
Վե կալավ ախչկանը, ընկավ ճամփա ու գնաց։ Մնացել ա մի օր, որ քառասուն օրը թըմամի։
Դևերի հինգ ախպերը ասըմ են.— Միրզա-Վալուն սըպանենք,— պուճուր ախպերը թողըմ չի, ասըմ ա.— Թող քառասուն օրը թըմամի, եննա։
Պուճուր ախպերը նի էլավ ամարաթի կտուրը, տեհավ հեռվանց մի թոզ ու դուման ա գալի, վեր էկավ ախպորտանցն ասեց.— Ա՜յ ձեր տունը քանդվի, Նաչար-Օղլին էկավ, վեր՚իեք Միրզա-Վալուն ազատենք ըտեղան:
Վե կացան շշկլած, Միրզա-Վալու պարանը քանդեցին, տարան մեկ էրկու կուժ ջուր լցրին վրեն, լեղացրին, ձեթըմը կորած էր, շորերըն էլ փոխեցին, տարան վիրի դիհը նստացրին։
Էկավ Նաչար-Օղլին, մոտացավ ամարաթին, վեց ախպերն էլ վազեցին դրա առաչը.— Բարո՛վ, հա բարո՛վ, հազա՛ր բարով, ամեն փորցանքից ազատ,— բարովեցին Նաչար-Օղլուն էլ, քվորն էլ, տարան նեքսև։
Նաչար-Օղլին ասեց. — Ա՜յ տղեք, բա Միրզա-Վալին ո՞ւր ա։
Ասեցին. — Մի քիչ նաչաղացել ա։
Գնացին նեքսև, տեհան որ Միրզա-Վալին թեք ընկած տնքըմ ա։