Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր շորերը հանեցին, հաքան, փախան։ Հըմի ես ման եմ գալի, որ դրա ծծերը կոտորեմ, իմ ջանը դինջանա։

— Ղասա՛բ,— ասեց թաքավորը,— դրա գլուխն էլ կտրա։

Գլուխը կտրեցին, ջանդակը տարան քցեցին ասլան-ղափլանի հ՚առաչը։

Թաքավորը կաննեց տեղիցը, կանչեց գյամչուն, ասեց.— Էս քու ախչիկն ա, վե կալ։ Էս մի ախչիկն էլ քեզ՝ կնիկ, գյամիդ էլ ֆլան տեղը կապած ա, նի՚լ գնա քու բանին։

Կանչեց սովդաքյարին.

— Սովդաքյար, կնիկ առե՞լ ես թե որփըվերի ես:

— Որփըվերի եմ։

— Էս մի ախչիկն էլ տվի քեզ, վե կալ տար, էս էլ քու տասներկու բեռ աբրշմի փողը։

Կանչեց հորը, ասեց.— Թաքավոր, որ էս տղեն էն ղութին տաներ քցեր ծովը, ի՞նչ կանեիր։

— Հեչ բան, որթի՛։

— Որ ըտենց ա, էտ տղի վարձքը քոմմեքից շատ ա,— թագը վե դրուց գլխիցը,— ես եմ քու ախչիկը, էտ տղին կհասնեմ։

Ժողովուրթը մնաց մաթալ։ Դառավ ժողովրթին, ասեց.— Իժդար հըմի որ ես ձեր թաքավորն ի, ինձնի՛ց մի պակասութուն տեհա՞ք։

— Չէ՛, թաքավոր, չէ՛, չէ՛, չէ՛։

— Ես հանձնըմ եմ էս տղին, թե կուզեք իմ մարթին թաքավոր դնեք՝ մենք կկենանք, թե չեք ուզիլ՝ ես իմ մարթը վե կունեմ, կէթամ իմ տունը։

Ժողովուրթն ասեց.— Որ կնիկը ըդդար խելք ուներ, մարթն իժդար կունենա, մեր թաքավորն ա ու մեր թաքավո՛րը:

Բերին օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղին ու ախչկանը պսակեցին, դրին թաքավոր։ Հերն ու մերը մխիթարվեցին, գնացին հ՚իրանց թաքավորութան վրա։ Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, էրկուսը՝ լսողին։