Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դավրեշը ասըմ ա.— Էս սըհաթը կբերեմ ցախը. մի ոտին օխտը ցախ ա բերըմ մի հետ։

Էս ղոնուշ տղեն ասըմ ա.– Դե դու հեռացի:

Դա հեռանըմ ա, տղեն մննըմ ա զաղեն, քարի տակիցը բլանիքը հանըմ, քանդըմ ա շամադանը, լցնըմ ա աղլըխի մեչ, վեր ունըմ, փախչըմ պուճուր փետի հետ, ընկնըմ ծովը, ձուկը հասնըմ ա՝ տղին վեր ունըմ ու տանըմ հանըմ չորը։ Դավրեշը դրա քամակից վազըմ ա, սրտի հերսիցը իրան քցըմ ա կրակը, էրվըմ ա։

Ձուկը տղին որ հանըմ ա չորը, ասըմ ա.— Ոնց որ սարքած էր շամադանը, էլ ընենց սարքա:

Տղեն սարքըմ ա։

— Դե,– ասըմ ա,– փետով խփա էտ շամադանին, ասա՛, քեզանից ուզըմ եմ ուտելիք, խմելիք, սաղ, սանթուր, չալղըչի:

Տղեն խփըմ ա՝ դուս ա գալի ըտոնք պատրաստ։

Ձուկը շամադանի ամեն հնարքները սարվացնըմ ա տղին. եննա ասըմ ա.— Դե գնա՛, տղա, ես քու պարտքիցը պրծա, էն քու արած լավութունդ, էս էլ իմը։

Տղեն ընկնըմ ա ճամփեն՝ էթըմ. էթըմ ա՝ մի մենձ հասար ա պատահըմ, դես ա ընկնըմ, դեն ա ընկնըմ, պատիցը մի ջրի ծակ ա բլըմ, էտ ծակովը մտնըմ ա տղեն, էն դիհը, տենըմ ա մի շատ լավ բա՜ղ, բա՜խչա։ Ըտեղ մնըմ ա ընչար մութն ընկնըմ ա: Մի՛ ասի, էտ բաղ ու բախչեն մի թաքավորի ախչկա ա, որ մութն ընկնըմ ա, տղեն շամադանը սարքըմ ա, ուզըմ ա ամեն բանը՝ ուտելիքը, խմելիքը, սաղ ածողները, քեֆ անողները, վառըմ ա ճրաքները, սկսըմ ա բաղի մեչը սարքել հաղալը. ընենց ա տրորըմ էտ բաղի մի ղրաղը, որ էլ ետ ասելու։ Փանջարիցը թաքավորի ախչիկը մտիկ ա տալի, տենըմ ա, որ բաղի մի դիհը բռնած հաղըմ են։ Թաքավորի ախչիկը քառասան ղարավաշը վեր ա ունըմ գալի, ասըմ ա.– Էկեք, էթանք տենանք էտ ի՞նչ բան ա՝ բաղի մի դիհը բռնել են, քանդեցին մեր բաղը:— Գալիս են մոտանըմ: Դրանց շփըլտոցը որ տղեն առնըմ ա, շամադանին տալիս ա՝ խափանըմ ա։ Ախչկերքը տենըմ են, որ բաղի մի դիհը մութը մնաց, ոչ մարթ կա, ոչ բան։

Տղեն գնաց մտավ ջրի ծակը։

Ղարավաշները ասեցին թաքավորի ախչկանը.– Էտ էրազ էր, ի՞նչ բան էր: