Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի քիչ էչ համփերեմ. տենամ ինչ ա դուս գալի։ — Տեհավ, որ տղեն ավելի շատ հանաք արուց, ձեռները քցեց կնկա ծծերին. «Հայ վա՜խ, հայ» ասեց ու նետը լարեց, որ քցի, տղեն ասեց. — Ա՜յ մեր, ըսկի հանաքի դիմանըմ չես։ «Ա՜յ մեր» խոսքը որ լսեց՝ Հրայի կռները թիլացավ, դուռը ծեծեց. Դուռը բաց արին, հ՚իրան քցեց կնկա ոտը. — Ես մեղա ասսու, կնի՛կ։

Էտ քշերը էտտեղ թեք ընկավ, քնեց, հ՚առավոտը կնկա հետ վե կացավ գնաց թաքավորի մոտը, գլուխ տվին կաննեցին:

— Էկար հա՜, ա՜յ տղա, — ասեց թաքավորը, — ես քեզ հետ ի՞նչ ի խոսացել։

— Հազար ներողութուն, ջահելութուն էր անցավ, ես էլ եմ փոշմանել։ Խնթրում եմ մեզ ճամփու քցես էթանք, մեր հոր օջախը մնացել ա դարտակ։

Թաքավորը ճամփու քցեց թոռին, ախչկանը, փեսին։ Էկան հասան հ՚իրանց երկիրը։ Մի քանի տարի հ՚անց կացավ վրովը, տղեն հ՚առաչը կաննեց ասեց. — Ափո՛ւ, ես պըտի էթամ, պապիս, տատիս վեր ունեմ բերեմ, մի քանի վախտ ըստի կենան, մխիթարվեն։

— Գնա՛, — ասեց հերը, — բարով գաս:

Տղեն գնաց, պապին ու տատին վե կալավ էկավ, մի վախտ ըտեղ կացան, կերան խմեցին, հ՚ուրախացան, վե կացան գնացին հ՚իրանց երկիրը. Նրանք հասան հ՚իրանց մուրազին, մենք էլ հասնենք մեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր վեր ընկավ, մինը՝ ասողին, էրկուսը՝ հ՚անգաջ դնողին։