Կծիկը գնաց կաննեց մի տան առաչի։ Մի ախչիկ դուս էկավ, ասեց. — Դու բարով, հազար բարով, ազիզ փեսա, քեզ ճրաքով ի ման գալի, հըմի լըսով տեհա: Ը՞նչի հըմար ես էկե։
Ասեցա. — քիրդ ղրկեց, որ Մուրզեն տանեմ։
Ախչիկը գոռաց, ինչքան կուրուրիկ[1] կար՝ հավաքվեցին, թե՛ ծովերիցը, թե՛ գետերիցը: Էտ վախտը էտ հարց արավ, թե. — Մուրզեն ձեր կշտի՞ն ա:
Ասեցին. — Չէ՛, մեր կշտին չի։
Էտ տղեն կացավ ըտեղ, կերավ խմեց, առավոտը լիսը բացվեց, ախչիկն ասեց. — Էլի կծիկը կթողաս՝ կէթա, կկաննի մորս տան դռանը, կէթաս կուզես Մուրզեն։
Տղեն հ՚էլավ, կծիկն առաչին գնաց, կաննեց զանքաչի տան դռան աղաքին։ Զանքաչը դուս էկավ, տեհավ մի տղա կծիկն աղաքին, էն սհաթը ճընանչեց, որ իրա փեսեն ա, փաթաթվեց դրա շլնքովը, պաչեց թշերը, ասեց. — Ո՞ր քամին ա պտըտել, օցն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ըստեղ ոտ չէր կարացե դնիլ, արի՛ նեքսև, իմ ազիզ փեսա։
Տարավ նեքսև, հարց ու փորձ արեց՝ թե ինչ գործով ես էկել։
Ասեց որ. — Ախչիկդ ղրկեց, որ Մուրզեն տանեմ։
Մերը դուս էկավ ճչաց, թե՛ Մասըսըմ, թե՛ Ալագյազըմ ինչ զտար օց կար, հավաքվեց։ Մերը օցերից խաբար առավ, թե՝ Մուրզեն ձեզ մոտ էր, ի՞նչ էլավ։
Ասեցին. — Էսօր տասը օր ա, էթացել ա օցի թաքավորի կուշտը։
Էլավ էլեդ. տղեն ու զանքաչը կերան, խմեցին, փառք տվին ասսուն։
Առավոտը զանքաչն ասեց. – կծիկը դի գետինը, կէթա կկաննի մի բանցր տների առաչ, էտ տները օցի թաքավորինն ա, կը նի՚մննես նեքսև, չես վախենալ, փռի գլխավիրևը տեղ ունի, կնի՚լես ընտեղ կպահվես, ընենց շունչ չես քաշի, որ օցը իմանա, թե չէ քեզ ընտե կփչացընի։ Ըտեղ մտիկ կանես, օցի թաքավորը կգա, կասի. «Մուրզա՛, սոված եմ, հաց բեր ուտեմ»: Դաստախունը կքցվի, հացը պատրաստ, ասսու ֆոքին միչին, հըմա Մուրզեն չի էրևա։ Օցը որ հացը կուտի՝ կէթա կքնի, էտ վախտը կասես. «Մուրզա՛, ես սոված մեռա»։ Քեզ հըմար հաց կբերի, կուտես, կպրծնես, կասես.
- ↑ Կրիա, (ծանոթ. բանահավաքի):