Էտ մարթն ասեց.— Ես չեմ կարալ գա տուն, տար ինձ էս ջաղացը վեր քցա, չուր տենամ առավոտը գլուխս ինչ ա գալի։
Ասեց.— Իմ ջաղացըմը սատանեք կան, քեզ կփչացնեն։
Ասեց.— Ես սատանից չեմ վախենըմ, ինչ ըլըմ ա, ըլի:
Էտ ջաղացպանը ըտրան շլակեց, տարավ քցեց ջաղացի վիրի քունջը, ինքը թողաց գնաց։
Էտ մարթը ըտեղ ընկած մնաց։
Կըլներ քշերվա կեսը, մի ղըլրլուն ընկավ էտ ջաղացի մեչ. սատանեքն ին, էկան շարվեցին ըտեղ։
Ընդիան ղաֆիլ մեկը գոռաց, ասեց.— Ես ֆլան թաքավորի ախչըկանը գժվացրել եմ։
Էն մեկը ըտեղան ասեց.— Ի՜նչ կա, ֆլան չոբանի սև շունը մորթեն, արինը քսեն ընտրա ջանը, կսաղանա:
Մի ուրիշ սատանա էլ ասեց.— Էրեկ ես տեհա էրկու մարթ ճամփա ին էթըմ, մինն ասըմ էր. «Նահախը հ’առաչ կէթա», էն մինը ասըմ էր. «Հախն առաչ կէթա»: Ես հալիվորի ղըլլըղ[1] մտա, էկան ինձ հարցրին, ասին. «Հա՞խն հ’առաչ կէթա, թե նահախը», ասի. «Նահախը», ծոցիցս միլչեն հանեցի, տվի Նահախին, Հախի հ’աշկերը հանեց։
— Էտ էլ մի բան չի,— ասեց մի ուրիշ սատանա,— որ էթա էս դռան չինարի տակը փորի, մի ախպուր դուս կգա, իրա հ’աշկերն էլ ջեբին ա, դնի տեղը, ջուրը քսի` կսաղանա։
Մի ուրիշն էլ ասեց.— Մեր ջաղացի քարի տակի ոսկու վրին էրկու մարթ կռվացրի, իրար սըպանեցին։
Աքլորը կանչեց, սատանեքը քաշվան գնացին։
Էկավ ջաղացի տերը, ասեց.— Հը՛, էս քշեր քեզ հո բան չպատահեց։
Ասեց.— Չէ՛, բան չի պատահե,— ասեց,— դռանը չինարի ծառ ունե՞ք։
Ասեց.— Ունենք։
Ասեց.— Ինձ տար էտ ծաոի տակին վե քցի, հով տեղ ա, ընկնեմ մնամ:
Ջաղացի տերն էլ ընտրան շլակեց տարավ չինարի տակին վե քցեց, ինքը թողաց գնաց։
- ↑ Ձև (խանոթ. բանահավաքի):