Գնաց հ’իրա կնկա մոտ, ասեց, որ՝ ինչ ախքատ մարթ որ ըստի կգա, շորերդ էլ որ ուզի՝ տուր, խնայիլ մի։— Հարսանիքի լավ ժամանակը Կարապետ-բեկը կաննած էր թաքավոր, տեհավ մի ախքատ մարթ հարսնևորների միչովը գալիս ա դըբա իրան։
— Հա՛,— ասեց,— ա՛խքատ, ի՞նչ ես ուզըմ։
Ասեց.— Թաքավորը սաղ ըլնի, տկլոր եմ, շոր չունեմ, էտ հաքիդ շորերը տուր ինձ։
Քավորի տված շորերը տվուց ախքատին։ Ախքատը թողուց գնաց։
Էտ ախքատը դառավ մի կնիկ, գնաց կնանոնց մեչը, կնանիքն ասեցին.— Ա՜յ ախքատ, հ’ո՞ւր ես էթըմ, ըտի նստի, քեզ փայ բերենք։
Ախքատն ասեց․— Ես փայ չեմ ուզըմ, պըտի էթամ թաքուհու կուշտը։
Գնաց թաքուհու կուշտը, ասեց.— Դու տենըմ ես, որ ես տկլոր եմ, էտ հաքիդ շորերը տուր ինձ։
Շորերը հանեց, տվուց էտ ախքատ կնկանը։ Մըն էլ տեհան, որ կնիկ կա ոչ։
Օխտն օրը որ թամամեց, թաքավորը գնաց հ’իրա կնկա կուշտը, տեհավ որ մի եպիսկոպոս բարցի վրա նստած ա, ասեց.— Ֆոքիդ տո՛ւր, Կարապետ-բեկ։
Ասեց.— Էթամ մորս տենեմ, հորս տենեմ ու գամ, նոր՝ առ։
Գնաց հորն ու մորն ասեց թե.— Վարթապետն էկել ա ֆոքիս առնելու՝ ի՞նչ եք ասըմ։
Հերն ասեց.— Ես քու տեղակ ֆոքի կտամ։
Մերն ասեց, թե.— Հերդ տալ չի՝ ես կտամ։
Ասեց.— Դե՛հ, հայդե՛, համեցեք։
Հորը կանչեց եպիսկոպոսի կուշտը, Կարապետ-բեկն ասեց.— Կարելի՞ ա իմ հերս տա հ’իրա ֆոքին իմի տեղը։
Ասեց.— Մին ա, մի ֆոքի տանիլ պըտեմ։
― Դե՛հ,― ասեց,— սանահեր, թեք ինկ[1]:
Սանահերը թեք ընկավ, սկսեց ֆոքին առնի։ Ետո շանը ցավեց, վե կացավ փախավ, ասեց.— Ես չեմ կարալ իմ տղի տեղը ֆոքի տալ։
- ↑ Պառկիր (ծանոթ. բանահավաքի):