Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻՄԱՍՏՈՒՆ ԻԾԻ ՀԵՔԻԱԹԸ

Կար ու չկար իրեք ախպեր կար, իրեքն էլ կնկա տեր: Մեկ էլ մի ջաղացպան կար: Էտ ջաղացպանին ուներ մի իմաստուն էծ, էտ իրեք ախպորն էլ ունեին մի իմաստուն ձի: Էտ իրեք ախպերը ջաղացպանի իծիցը խաբար չէին, ջաղացպանն էլ էտ իրեք ախպոր ձիուցը խաբար չէր:

Օրերի մի օրը էտ իրեք ախպոր հացը հատել էր, մենձ ախպերը ցորենը բարցեց ձիուն, տարավ ջաղաց:

Ջաղացպանը էս ձիուն տեհավ թե չէ, հ’իմացավ էս ձիու իմաստությունը. ձիու տիրոնչը ասեց.- Մարթ, ինձ մի էծ ունեմ քու ձիուդ դայար, հ’արի մարջ գանք, դու քու ձիուդ վրա, ես իմ իծի վրա, տափ կենանք, իրեք հետ ես, իրեք հետ դու, դու քթար` իմ էծը քեզ, ես քթա` քու ձին ինձ:

Ասեց.- Ջաղացպան, դե որ ըտենց ա` հ’արի ես իմ ձիու հունարն ասեմ, դու քու իծի հունարն ասա՛:

Ասեց.- Լա՜վ:

Ասեց.- Իմ ձին ընենց մի հունար ունի որ` հարամու մեչ ընկնի, հ’իրա տիրոնչը ընենց կպահի, որ մարթ չի տենա: Դե,- ասեց,- դու էլ քու իծի հունարն ասա՛:

Ջաղացպանն ասեց.- Իմ իծին ընենց հունար ունի, որ տասը մարթ կամ տասնըհինգ մարթ բերես ղոնաղ, ասես. «Ա՜յ էծ, մորթվի, քերթվի, փրթվի, էփվի, հ’իրեք տեսակ կիրակուր ի՛լ, հ’արի էս