Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Առողջութուն, թաքավորի ախչիկ։

Ախչիկը նստեց․ ոը պատկերն ընկավ տղի հ'էրեսին, տղեն ուշագնաց էլավ։ Մի հինգ րոպպեից տղեն օյանմիշ էլավ,

— Կյանքիդ ողջութուն, թաքավորի որթի, — ասեց ախչիկը։ — Իմ սեհրին կորավ իմ պատկերը տենող չէր էլել, որ դու տեհար՝ ես քունը, դու իմը։ Մենակ պաս պըտի մնանք, ընչար էթանք քու հոր կուշտը, քու էրկու ախպորը ես եմ վնասել, հերդ զապուլ կանի՝ ինձ առնելը։ Քանի օր մնանք ըստեղ՝ ո՛չ քու նաֆասը պըտի իմ նաֆասին դիպչի, ո՛չ իմը քունին դիպչի։

Բիլբուլը խոսաց թե.— Աստված կատարի, աստված կատարի։

— Դե, ա՜յ տղա, էստեղ արի, հ'ուշդ չէթա, իմ վաթսուն հուսանի տակին իրեք հատ բալանիք կա, տար էրկու օթախը բաց արա՛, իսկ էն մի օթախը բաց չանես։

Տղեն վեր կացավ, բալանիքը ետ արուց. մազերը բանցրացնելու ժամանակը հոքին էր տալի, ախպերտինքն էլ մտահան արուց, բալանիքը վեր կալավ, մի օթախի դուռը բաց արուց, տեհավ մի հատ ձիու թամք կա, մի հատ գյամ կա, մի ապրշումի ծածկոց կա. էտ իրեք կտոր բանը արևի նման փայլըմ էր։ Դուռը շինեց, գնաց էն մի օթախը, տեհավ բաց չի ըլըմ՝ բոթեց[1] զոռով բաց արուց, տեհավ մի մենձ օթախ՝ լիքն անգին քարով, ոսկով։ Ըտեղից էլ ետ դառավ, էլի դուռը շինեց․ էկավ էն մեկել օթախի կուշտը. «Ես որ բաց անեմ, նա ինձ ի՞նչ պըտի անի, մի բան որ առել, պրծել ա»։ Սկսեց օթախի դուռը բաց անիլը։ Բաց արուց, տեհավ զատ չկա. թամաշ արուց պատին, տեհավ մի հատ ճտի հուլ, դեղին ղայթանով կապած, կախ ընկած, մըն էլ տեհավ, որ էտ հուլի ղայթանը հ'իրան-հ'իրան երկարեց՝ դիպավ էս պատին, դիպավ էն պատին, ջարթեց ծովի ղրաղի շուշեն, ընկավ ծովը։ Ետ դառավ էտ դուռը շինեց, փոր ու փոշման էկավ թաքավորի ախչկա կուշտը։

— Հըմի ո՞նց ես շլինքդ դուս քաշեմ,— գոռաց ախչիկը։

Տղեն ծպտուն չհանեց։

— Հըմի վե կենա՞մ հ'աշկերդ հանեմ, իմ պատկերը տեհել ես, անհնար ա, կարալ չեմ հանիլ, հ'աշկդ դուս գա, էքուց ինձ հըմար «ախ» կանես, ձեռդ չեմ ընկնիլ։ Օխտը տարի պըտի դու ման գաս ինձ, որ նորից ձեռ բերես։ Ինամ չունեմ[2] էթաս ձիու մսուրքը

  1. Հրեց
  2. Իցե թե