Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՊԱՌՎԻ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Լինում ա մի հատ պառավ կնիկ. դրան ըլըմ ա մի հատ տղա: Էտ տղին պառավը պահըմ ա, մենձացնըմ ա, ընչար ըլըմ ա տասնըութը տարեկան։ Ըտրանք շատ քասիբ ին ըլըմ։ Մի հատ էծ ին ունենըմ։

Տղեն ասըմ ա.— Ա՛յա, բեր էծը ծախենք, մխելի փող դո՛ւ վերցրա, մխելի էլ ե՛ս վեյնեմ՝ էթամ Թիլֆիզ բանելու։ Ասըմ ին՝ Թիլֆիզ ֆայլեն[1] թանգ ա։

Մերն ասըմ ա․— Ծա՛խա։

Էծը ծախըմ ին քսան մանեթի։ Տղեն տասը մանեթը տալիս ա մորը, տասն էլ ինքն ա վերցընըմ ու ընկնըմ ա ճամփա, էթըմ ա դբա Թիլֆիզ։

Ճամփին հասնըմ ա մի մարթի, ասըմ ա.— Ո՞ւր ես էթըմ։

Ասըմ ա.— Թիլֆիզ եմ էթըմ։

Տղեն ասըմ ա․— Խի՞ ես էթըմ Թիլֆիզ։

Էտ մարթն ասըմ ա.— Էթըմ եմ աշխատելու։

— Դե լավ ա, որ ըտենց ա, իրար հետ էթանք,— ասըմ ա տղեն։

Ճամփին էթալուց էքսի օրը հասնըմ ին մի մարթի։

Ասըմ ին.— Ո՞ւր ես էթըմ։

Ասըմ ա․— Էթըմ եմ Թիլֆիզ:

— Դե լավ ա,— ասըմ ին,— հիմի էլանք իրեք հոքի։

  1. Բանվոր։ (ծանոթ․ բանահավաքի)։