Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Տղա՛,— ասում ա թագավորը,— քեզ մի բան էլ պտի հարցնեմ, չեմ գիտա կգտնես, թե չէ։

— Ա՛սա, թագավորն ապրած կենա, բալքիմ գտնում եմ։

Թագավորը իրեք խնձորը բերում ա, տալի տղին։

— Կարա՞ս իմանա,— ասում ա,— էս խնձորներից ո՛րը քա՛նի տարվա ա:

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— դրանից էլ հեշտ բա՞ն։

Տղեն դե աղջկա խրատը միտն էր պահե, է՛լի։ Խնձորներն առնում ա թագավորի ձեռիցը, էթում հավղի ղրաղին կաննում, մին֊մին քցում ջուրը։ Տենում ա, ոնց որ աղջիկն ասել էր, ընենց էլ էլավ։ Ըսենց մին-մին որ քցեց, իմացավ ո՛րը քանի տարվա ա, ջկեց, տվեց թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— էս մի՛ տարվա խնձոր ա, էս՝ է՛րկու տարվա, ըս էլ՝ ի՛րեք տարվա։

Ֆրանգստունի մարդիկը, թագավորի նազիր֊վեզիրը մնացին արմացած, թե՝ էս տղեն ի՜նչքամ իմաստուն, ի՜նչքամ խելոք ա, որ ըս էլ էրկու հետ էսթավուր դժար բանը գտնում ա: Թագավորը հո՝ ուրախացե, աշխարով մին էր էլե. ուզում էր դրան լավ-լավ փեշքաշներ տա, մուրախաս անի, բիրղան էլի[1] նրա էրազը միտն ընկավ։

— Տղա՛,— ասեց թագավորը,— քեզ ուզում եմ բաց թողամ էթաս, քու արևի ձենն ածես. արի ղոքիգ քարը վե՛ր ածա, ասա տենամ էրազդ ի՛նչ ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց տղեն,— բան գիտաս՝ բան ա՛սա. ես էրազ ասողը չեմ:

Թագավորը տեհով, որ չէ, չիլնում, էրազը չի ասում, էլի կոշտ ու կոպիտ ջուղար ա տալի, հրամայեց որ տանեն էլ եդ քցեն ֆորի մեջը, բալրի ընդե խրատվի, խելքի գա։ Նոքարները տղին քաշքշելոն տանում են էլ եդ գցում ֆորի մեջը, վե կենում գալի։

Թագավորը Ֆրանգստունից էկած ղոնաղներին լավ-լավ փեշքաշներ ա տալի, ճամփու դնում իրանց երկիրը։

Անց ա կենում ըսենց մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, վեց ամիս, մախլասի՝ մի տարի, Ֆրանգստունի թագավորը էլ մարդ չի

  1. Տպագիր տեքստում այս բառը բացակայում է, ավելացված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):