Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հախը. ապրանքից էլ ինչ որ քեզ կհասնի, կէթաս վե կունես, կէթաս ետ քու երկիրը։ Ատոծ քե՛զ էլ բարի տա, ընձ էլ։

— Լա՛վ,— ասեց տղեն,— որ ուզում ես՝ ըտե՛նց կանեմ։

Հաց կերան պրծան, պառկեցին, քնեցին։ Առավոտը լիսը բացվեց թե չէ, տղեն վե կացավ գնաց դուքան, դուռը բաց արեց, ապրանքից ինչ որ իրան կհասներ, չորսից մինը վե կալավ, էլ եդ դուռը շինեց, բերեց բալանիքը տվեց բեզրգյանին, հեննեն մնաս բարով արեց, էկավ քրեհդարներ բռնեց, ապրանքը բարձիլ տվեց, ընկավ ճամփա դուզ դպա իրանց գեղը[1]:

Էկավ, էկավ, էկավ, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, հինգ օր, մախլասի՝ մի շաբաթ, էրկու շաբաթ՝ հենց էն ա[2] հասվե հաս էր՝ գեղի[3] կշտին մութը գետինը կոխեց։

— Քրեհդարնե՛ր,— ասեց տղեն,— բեռները վե՛ դրեք, ըստե չադիր տանք՝ կենանք ընչանք լիսանա, նոր վե կենանք ճամփա ընկնենք։

— Տնա՛շեն,— ասեցին քրեհղարները,— էլ ըստե ինչ կա որ կենանք, հրենիկ գեղն էրևում ա։

— Չէ՛, որ չէ,— ասեց տղեն,— հերս վասիաթ ա արե, որ գշերը ճամփա չէթամ։

Ինչ արին չարին՝ չէլավ, տղեն մի հետ սատանի ձին նի էր էլե, չէր ուզում վե գա։ Դե՛ նրանք էլ ինչ պտի ասեին. բերին բեռները վե դրին, չադիր տվին՝ կացան։ Գշերվա մի վախտ տղեն վե կացավ, ասեց. «Տենամ քրեհղարները քնե՞լ են, թե չէ, հո գող, հարամի չկա՞»։ Բեռների չորս բոլորը ման էկավ, է՛ս գիհը գնաց, է՛ն գիհը գնաց՝ մըն էլ տեհավ հրենիկ գեղիցը մի մարդ ֆանառը ձեռին մի զադ ուսին կրընկում ա դպա գերեզմանները։ Ասեց. «Արի՛ բուսուն պահեմ, տենամ էդ մարդը էս բեվախտին ուր ա էթում»։ Սատանական ընե՛նց էլ զուլում մթնագշեր էր, ընե՛նց զուլում մթնագշեր, որ մատդ մարդի աչքը կոխեիր՝ չէր իմանա։ Տեհավ էդ մարդն էկավ, էկավ՝ հասավ գերեզմանները. ըտե դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ, մի քար գտավ. էդ քարը բանձրացրեց, բահով տակը փորեց,

  1. Տպագիր տեքստում՝ Էջմիածին, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.)։
  2. Տպագիր տեքստում հաջորդում է՝ Էջմիածին, որը ջնջված է բանահավաքի ձեռքով (Ծ. Կ.):
  3. Տպագիր տեքստում՝ Հոռոմոմի, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):