Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛, ա՛յ հեր,— ասում ա,— գանգատավոր չեմ, համա ինչ անես՝ ըսե՛նց էլ չի մնա:

Հեր ու տղա ասում են, խոսում, էրկեն ու բարակ զրից անում, մասլահաթ անում, եննա հերը թողում ա գալի իրա տունը։

Ըսենց մի քանի վախտ անց ա կենում, էդ տղեն թագավորի աղաքին ընե՛նց լավ ղուլլուղ ա անում, ընե՛նց լավ ղուլլուղ ա անում, որ թագավորը բերում ա դրան նազրություն ա տալի, մի քանի տարուց եդը՝ վեզրություն. մախլաս ըսենց քանի էթում, դհա՛ ա թագավորի աչքը մննում։ Գալիս ա մի վախտ, էս տղեն էնքամ մենծանում ա, որ դառնում ա թագավորի քոմմըքից մոտիկ մարդը, որ առանց նրան հարցնելու, առանց նրա հեննա մասլահաթ տենալու բան չէր բռնում։ Թագավորը մի բան էր ուզում անի, աղաք պտի նրան հարցներ՝ եննա աներ:

Օրեն մի օրը, էս տղի հերը էլի ասում ա՝ էթամ տենամ՝ տղես ո՞նց ա, ո՞նց չի, ի՞նչ ա անում, ի՞նլ չի անում։

Վեր ա կենում գալի թագավորի ամարաթը։ Տղեն հորը տենալու բաշտան գալիս ա ձեռը պաչում, հերն էլ տղի թշերը պաչում, աչքերը պաչում, նստում են իրար հեննա էրկեն ու բարակ զրից անում։ Հերը ուրախանում, աշխարով մին ա ըլնում, որ իմանում ա տղեն էնքամ աղաքացել ա, դառե թագավորի քոմմըքից մոտիկ մարդը։

— Հը՜, ո՛րդի,— էլի հարցնում ա հերը,— ո՞նց ես, լա՞վ ես. հմի էլ հո գանգատավոր չե՜ս։

— Չէ՛, ա՛յ հեր,— ասում ա,— հմի աղաքվանից դհա լավ եմ, համա ի՛նչ անես՝ ըսենց էլ չի մնա։

Հերը էլի թողում ա գալի տուն։ Անց ա կենում մի քանի տարի, էս թագավորը տեղով֊բարձով հիվանդանում ա, մեռնում։ Խեղճը իրանից եդը տղա էլա չի թողում, որ բերեին, նրա տեղը նստացնեին թագավոր։ Միտք են անում, միտք են անում, թե ո՞ւմ ջոկեն թագավոր, ո՞ւմ չջոկեն, որ լավ ըլնի. վերջը որ շատ խելք-խելքի են տալի, միտք անում՝ գալիս են կաննում էդ վեզրի վրեն։— Նրանից էլ լավ մարդ չենք գտնի,— ասում են,— հազիր, թագավորն էլ նրան էնքամ սիրում էր, էկե՛ք դրա՛ն ջոկենք։ Բերում են դրան շինում իրանց թագավոր:

Էս մեր թագավորը շատ լավ յոլա ա տանում իրա խալխին, լավ արդար դատաստան անում, իրա երկրին լավ մուզաթ կենում.