Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սրանից բան չի կտրում[1] թողում ա, դառը֊տխուր էլ եդ գալի իրա տունը։

Մի քանի տարի անց ա կենում, էս մարդը միտք ա անում, ասում ա՝ «Էթամ տղիս գերեզմանը տենամ, գամ»։ Գալիս ա ի՜նչ ա տենում՝ ո՛նչ գերեզման կա, ո՛նչ զադ. սաղ ֆողի հեննա հավասարվել ա։ Սրան, նրան հարց ու փորձ ա անում, իմանում ա, որ եքա սելավ ա էկե, գերեզմանը քանդե, տարե։

Նո՛ր ըստե գլխի ա ընկնում, հասկանում տղի ասածը թե. «Ըսենց էլ չի մնա», սաքի թե աշխարքս ո՛ր կա՝ փորձանքի տեղ ա, ի՛նչ ասես՝ կըլնի, մի բան էլա իրա տեղը չի մնա, ըսօր ըսե՛նց ա, էգուց ով գիտա, ի՛նչ կըլնի։

  1. Տպագիր տեքստում՝ դուս գալի. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):