միւսը երիտասարդ։ Միւս պատկերում նկարված է Վենետիկի մի դուքս ժողովի մէջ և նրա առջև մի խնդրամատոյց հայ։ Պատկերները անխորհուրդ չեն. նրանք վկայում են, որ Արգարը, այդ գիրքը տպագրելու համար, ստիպված է եղել թոյլտւութիւն խնդրել թէ պապից և թէ Վենետիկի իշխանութիւնից։ Յիշատակարանի մէջ Աբգարը այդպէս էլ ասում է. նա խնդրել է պապից և հրաման է ստացել։ Գուցէ հրամանը տրված է եղել հէնց այն պայմանով, որ այդպիսի պատկեր էլ լինի գրքի սկզբում, մի պատկեր, որ հայերի մէջ պիտի ժողովրդականացնէր Հռօմի աթոռը և նրա վրա նստողին։ Ի նկատի առնելով, որ Սաղմոսը բացի եկեղեցական գիրք լինելուց` ընթերցող հասարակութեան շատ սիրելի մի գիրք էլ էր, չէ կարելի տարօրինակ համարել այս միտքը, որ այնքան յարմար է գալիս Հռօմի համաշխարհային տիրապետութեան ձգտումներին։
Բայց նոյն այդ Սաղմոսը այնպիսի գիրք էլ էր, որի վերաբերմամբ ուղղափառութեան կամ հերետիկոսութեան ոչ մի վէճ չէր կարող լինել։ Այդ պատճառով էլ նրա տպագրութիւնը հեշտութեամբ թոյլատրվեց Իտալիայում։ Միւս եկեղեցական գրքերի վերաբերմամբ այդպիսի հեշտութիւն այլ ևս չէր կարոդ լինել․ այստեղ արդէն Աբգարը կանգած պիտի լինէր անյաղթելի արգելքների առջև։
Եւ կարո՞ղ է այդ արգելքների մասին որ և է կասկած մնալ, եթէ մենք յիշենք, որ Աբգարեան «Սաղմոսի» տպագրութեան հետևեալ տարին Պիոս