Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց ոչ նրա կենդանութեան ժամանակ․-դա Բարթուղիմէոսեան գիշերն էր (1572 թ.), որ թէ Պարիզում և թէ Ֆրանսիայի միւս կողմերում 70 հազար հուգենօտներ կոտորելու առաջին գործողութիւնն էր։ Ստանալով այդ ահռելի կոտորածի լուրը, Գրիգոր XIII պապը ծայրայեղ ուրախութեան մէջ հրամայեց տօն կատարել։ Հռօմի թնդանօթները որոտում էին, հրավառութիւն սարքվեց, պապը յատուկ դեսսպանութիւն ուղարկեց ֆրանսիական թագաւորին շնորհաւորելու որ այդպիսի կոտորած էր գլուխ բերել։ Նա հրամայեց որ այդ «փառաւոր դէպքը» նկարվի մի շքեղ պատկերի վրա և մեծ ընծայ տուեց այն կարդինալին, որ առաջին անգամ լուր բերեց կոտորածի մասին[1]։

Այսքան զօրեղ, անողորմ պարզ էր կեանքի փաստը Եւրօպայում։ Զարմանալ որ Ասիայում տանջվող քրիստոնեաների մէջ գտնվում էին այնպիսիները, որոնք, իրանց տառապանքների վերջը տեսնում էին Հռօմի հովանու տակ մտնելու մէջ։ Ազարիան իր բազմաթիւ նախորդներից մէկն էր։ Ընդունելով կաթօլիկութիւն, նա իրաւունք, ստացաւ Հռօմից շնորհներ սպասելու։ Եւ ահա նա իր նամակի մէջ մի շարք խնդիրքներ է անում։ Հռօմ է ուղարկում Յովհաննէս եպիսկոպոսին, Գիգոր սարկաւագին մի քանի տղաների հետ։ Վերջիններս պիտի մտնէին Գրիգոր XIII-ի խոստացած դպրոցը, իսկ Գրիգոր սարկաւագը յատուկ յանձնարարութիւն ունէր տպագրութեամբ պարապելու:

  1. Кольбь--„Исторiя человеческой Культуры“, т. II стр.