էին կարգ ու կանոն մտցնել, բայց նրանց անգթութիւնները աւելի ահաւոր էին քրիստոանեայ հպատակների համար։ Սուլթան Մուրադը 1583-ին չը տեսնված շքեղութեամբ կատարեց իր որդի Մէհէմմէդի թլփատութեան հանդէսը։ Ամբողջ Ստամբօլը հիացած ապշած էր այն տօների, թափորների, խաղերի ու հանդիսաւոր գնացքների վրա, որոնք օրերով տեղի էին ունենում, երևան հանելով օսմանեան ահարկու ոյժը, հարստութիւնը։ Այդ նշաններից մէկն էլ այն էր, որ սուլթանի որդու հետ թլփատվեցին եօթը հազար քրիստոնեայ երեխաներ[1] Եւ այս բարբարոսութիւնը, որ միայն ստրուկ Արևելքում կարող էր սովորական բան համարվել, գործադրել էին ուրիշ սուլթաններ էլ։
Հայերը գերադասում էին Պարսկաստանի լուծը, կաշաովելով մանաւանդ Շահ—Աբբասի քրիստոնէասիրութիւնից։ Նրանք անցնում էին Պարսկաստան և լաւ ընդունելութիւն էին գտնում Շահի կողմից։ Սկզբում Շահ-Աբբասը այնքան նեղված էր քաղաքական հանգամանքներից, որ հաշտութիւն առաջարկեց օսմանցիներին, ընդունեց նրանց բոլոր պայմանները, նոյն իսկ պատանդ էլ տուեց։ Ժամանակ էր հարկաւոր պատրաստվելու համար։ Եւ Շահը պատրաստվում էր․ պարսից զօրքը յանձնված էր մի անգլիացի զինուորականի, որ ամուր կազմակերպութիւն տուեց նրան և
- ↑ Այվազօվսկի — «Պատմութիւն Օսմանեան Պետութեան» հատ. I, Վենետիկ, 1841, եր․ 450։