Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտնում ճանապարհի վրա։ Տանջանքները բթացրել էին քշվողներին․ մայրերը իրանց երեխաներին թողնում էին ճանապարհների վրա, հիւանդները անխնամ մեռնում էին։ Յետ մնացողներին պարսիկներն էին սպանում։ Վերոյիշեալ ականատեսը գրում է. «Երեկոյեան որ իջնէաք, ի վաղն ելնէաք՝ բազում մեռեալք մնային իջևանքն և բազում հիւանդք․ մարդի օժանդակութիւն չկայր, որ թաղէր մեռեալքն։ Այս ճանապարհս տեսնէաք և հայէաք ի աջ կողմն և ահեակն, և ամենայն կողմն, ամենայն քարի քով և ամենայն քօլի քով երեխայք լալիս, մէկն չկայր, որ դիացուցանէր զնոսա»։

Մի ուրիշ ականատես տեսնում էր այդ աղէտը Ջուղայի Շամբ գիւղի մօտ գտնվող Նախավկայի վանքից։ Դա Ստեփանոս անունով մի վարդապետ էր, գրեց հետևեալ ողբը, որ այսօր էլ տպվում է մեր երգարանների մէջ.

Ափսոս քեզ, Հայոց խեղճիկ ժողովուրդ,

Ցիրուցան ելած անմեղ անխորհուրդ,

Գերի գնաման աք դէպի Խորաստան,

Քաղցած ու ծարաւ, տկլոր թշուառական։

Խարիւր ու խազար ցաւի դիմացաք,

Զեր քաղցրիկ երկրէն ոտ դուրս չը դըրաք.

Խիմի ձեր խօր մօր գերեզման թողաք,

Տներն ու ժամը ուրիշին տուաք։

էյս սիրուն դաշտերն, մեծ մեծ քաղքըներն,

Քաղցրիկ ջըրերն, ձեր շէն գեղերն,

Ո՞ւմն աք թողման դուք որ դնաման աք,

էսպէ°ս կը լինի որ մոռանում աք։

Վախում ամ էնպէս մաքներուցդ ընկնի,

Ինչքան որ ողջ աք՝ մտքերնուդ չընկնի․