Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով արտայայտում է Առաքել պատմագիրը, ինքն իրան խաչ հանեց գիտութեան համար։ Պարտաւորված լինելով միւս միաբանների հետ կատարել անապատականի առօրեայ պարտականութիւնները, նա իր մնացած ժամանակը նուիրում էր իր գործին։ Դա սովորական պարապունք չէր, այլ ճգնութիւն, անձնազոհութիւն։ Երկու տարի շարունակ նա օրը մի հաց էր ուտում և այդ էր նրա կերակուրը․ լուռ ու համր էր, ոչ ոքի հետ չեր խօսում, միշտ կենտրօնացած իր մէջ, իր մտքերի հետ։ Երեկոները ճրագ չէր վառում իր խղճուկ խրճիթի մէջ, որպէս զի մտածէ, կրկնէ մտքում, իր կարդացածից չը հեռանայ․․․

Այդ ֆանատիկոսական սէրը, այդ հսկայական ջանասիրութիւնը հասցրին Մելքիսէթին ցանկալի նպատակին։ Նա յաղթեց․ Պլատօնը, Արիստօտէլը, Պորփիւրը և այլ հին մտածողները բաց արին նրա առջև իրանց գաղտնիքները․ նա տիրապետեց քերականութեան, լաւ ուսումնասիրեց տօմարական գիտութիվնը։ Այսպիսի սքանչելի պատկեր կարելի է տեսնել Իտալիայի Վերածնութեան դարում, երբ յայտնագործվում էին հնութեան մեծ խելքերը։ Բայց աղքատ ու խեղճ հայ անապատականը Վանի ծովում նոր գրքեր չէր գտնում, այլ մենակ, առանց աջակիցների և ղեկավարների, ուսումնասիրում էր ոչ մի տեղ չը թագցրած, բայց կատարելապէս անհասկանալի դարձած գրքերը։ Նոր գործը աւելի դժուար էր, նրա տանջանքները աւելի յարգելի են։

Եւ ահա իր համեստ խուցից դուրս է գալիս