Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Ամենալայն մտքով իսկապէս համաշխարհայինը Մայնցի դէպքն էր: Գուտեմբերգի տպարանական տառերը ամբողջ մարդկութեան սեփականութիւնը պիտի դառնային։ Եւ մարդկային հանճարի այդ հրաշալի մեծագործութիւնը, որ կոչված էր յեղափոխելու մարդկութեան ճակատագիրը, իսկոյն սկսեց տարածվել ամեն տեղ, ուր լուսաւորութեան քաղաքակրթութեան պահանջ կար։ 9 տարուց յետոյ (1464) տպագրութիւնը երևաց Իտալիայում, 15 տարուց յետոյ՝ Ֆրանսիայում, 18 տարուց յետոյ՝ Հօլլանդիայում, 19 տարուց յետոյ՝ Սպանիայում, 22 տարուց յետոյ՝ Անգլիայում, 27 տարուց յետոյ՝ Դանիայում, 28 տարուց յետոյ՝ Շվեցիայում, 29 տարուց յետոյ՝ Պօրտուգալիայում, 37 տարուց յետոյ՝ Աւստրիայում։

Եւրօպական երկիրների մի շարք։ Բայց 57–րորդ տարում այդ շարքը պատռում է ասիական մի փոքրիկ և անյայտ ազգ-հայերը։ Նորագոյն ճիշտ հետազօտութիւնները ապացուցել են որ հայերէն առաջին տպագրութիւնը եղել է 1512 թւին։ Այդ թւին տպվեց «Պարզատումար», իսկ յաջորդ տարին՝ չորս գիրք. «Պատարագատետր», «Ուրբաթագիրք», «Տաղարան» և «Աղթարք»[1]): Այսպիսով հայերը առաջաւոր հանդիսացան ոչ միայն իրանց դրացիների մէջ այլ և եւրօպական մի քանի ազգերի վերաբերմամբ անգամ։ Տպագրութիւնը Ռուսաստանում սկսվեց 1564-ին, իսկ Ամերիկա մտաւ արդէն 1640-ին:

Սակայն պէտք է նկատենք մի մեծ տարբերութիւն։

  1. «Հանդես Ամսօրեայ», 1894, եր․ 363