է նրանց, որոնք Նիկօլին չեն ընդունի առաջնորդ։ Կամենեցում Մելքիսէթը վախճանվում է (1626), չը կարողանալով վայելել այդ տեսակ միջոցներով հաւաքած իր փողերը[1]:
Բայց յանցանքը կատարված էր. հայ եկեղեցականութեան արատների վրա բարդվում էր մի նորը, ամենից շատ զզուելին․ դա 150 ղրուշի գումարն էր, Լեհաստանի հայոց եկեղեցու գինը։ Սկսվեցին խռովութիւններ, մաքառումներ, որոնք, երկար տարիներ ալեկոծում էին լեհահայերին։ Բայց զուր էր ամեն ինչ։
Մեզանում առհասարակ ընդունված է կարծել որ Լեհաստանի հայերին կաթօլի կացնողը Նիկօլ եպիսկոպոս Թորոսօվիչն էր և եթէ չը լինէր նա, չէր լինի և այդ դաւանափոխութիւնը։ Բայց այդպիսի մի կարծիքին արժանի չէ այդ սահմանափակ, փառամոլ և բարոյապէս փչացած մարդը, որին չէր տուած խոշոր գործեր կատարելու ընդունակութիւնը։ Թորոսօվիչը իբրև կոյր գործիք, իբրև ուրիշների ցուցմունքներով շարժվող փոքրիկ դաւաճան — այս ճիշտ է միանգամայն։ Մի ամբողջ գաղթականութիւն բռնի, զզուելի միջոցներով իր սեփական եկեղեցուց հեռացնելու հեղի
- ↑ Մելքիսէթը Լեհաստանում գործում էր իբրև արդէն կաթօլիկացած հայ։ Այս բաւական է եղել որ կօթլիկ վարդապետ Պալճեանը իր <<Պաամութիւն կաթողիկէ վարդապետութեան ի Հայս» գործի մէջ գրէ. «Կաթողիկեայ Հայրապետը կնքեց ի Տէր իւր սրբակրօն կեանքը Լեհաստան»։ Աւելի հեռուն գնալ չէր կարող կուսակցութան կուրութիւնը։ Պալճեանը Պրօպագանդայի անդամ էր։