Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց վրա դնում էր եռանդով գործելու պարտաւորութիւն։ Եւ նրանք սկսեցին գործել իրանց յատուկ նուրբ ու ազդու միջոցներով։ Կրօնական անտարբերութեան դէմ կռւելու համար, նրանք իրանց հարուածները ազատ օրէնքների, ազատասէր ազնուականութեան դէմ չը դարձրին իսկոյն, այլ սկսեցին աւելի հեռուից։ Պէտք էր կրթել հասարակութիւնը պապական—եզուիտական ոգով, պէտք էր պատրաստել մի նոր սերունդ, որ հայրերից տարբեր մտածողութիւն ունենար։ Եզուիտները բաց արին դպրոցներ, եռանդով և մեծ պատրաստականութեամբ նուիրվեցին մանկավարժութեան: Նրանք լաւ պատրաստված, գիտուն մարդիկ էին, ժողովրդի մէջ լաւ համբաւ ստացան և այնքան լաւ էին տանում իրանց դպրոցական գործը, որ նոյն իսկ բողոքականներն էլ իրանց որդիներին ուղար- կում էին եզուիտների փառաւոր կօլլէգիաները, որոնց թիւը շուտով հասաւ 50-ի:

Միաժամանակ եզուիտները նուրբ տարրեր մտցրին և Լեհաստանի քաղաքական կուսակցութեան մէջ։ Նրանց գործունէութեան «ոսկեդարը» սկսվեց 1587 թւից, երբ լեհական գահը բարձրացաւ քսանամեայ Սիգիզմունդ երրորդը։ Դա եզուիտների աշակերտներից էր և դարձաւ մի ողորմելի գործիք նրանց ձեռքում։ Սիգիզմունդին վիճակված էր թագաւորել ամբողջ 45 տարի, մի ժամանակամիջոց, որ շատ բաւական էր կաթօլիկական ֆանատիկոսութեան զարգացման և կատարեալ տիրապետութեան համար։ Ամեն ինչ պատրաստ էր մի խաւար րէակցիայի թագաւորութեան