Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներքին կեանքը, մտցնելով նրա մէջ կրքերի յուզում, դիմադրութեան ոգի և այլ այսպիսի հանգամանքներ, որոնք մահացու էին ամեն մի քաղաքական մարմնի համար։ Իւրաաքանչիւր կրօն ձգտում էր պաշտպանել իրան։ Ռուսական ունիան գրգռեց ոչ միայն ազգաբնակութեան այն մասը, որ հաւատարիմ էր մնացել իր եկեղեցուն, այլ և բողոքականներին, որոնք չէին ուզում թոյլ տալ այդպիսի մի միութիւն, որպէս զի չը վտանգվի Լեհաստանում պաշտօնապէս յայտարարված կրօնական ազատութիւնը։ Եզուիտները այդպիսի արգելքների առաջ կանգնողներից չէին, քանի որ նրանց ձեռքում կար կրօնական ֆանատիկոսութեան ամենամռայլ, զզուելի գործը—հալածանք։ Եվ Յիսուսի անունը կրող կրօնաւորական կարգը յենված լեհական կառավարութեան վրա, ամենայն յօժարութեամբ և եռանդով սկսեց գորֆադրել բռնի միջոցներ, կրօնական վայրենի հալածանքներ։

XVII դարի սկզբում այդ բռնութիւնները, հալածանքները արդէն բռնկված էին Լեհաստանի զանազան կողմերում․ քաղաքներում խլում էին բողոքականների եկեղեցիները կամ ուղղակի քանդում, բողոքականներին զրկում էին պաշտօններից․ անպատւում էին հրապարակով։ Թոյլը տեղի էր տալիս ուժեղին։ Հալածվող բողոքականները կամ հեռանում էին Լեհաստանից կամ կաթօլիկանում էին։ Իսկ այդ աջողութիւնները աւելի ես տարածում էին կաթօլիկ հասարակութեան մէջ անհամբերողութիւն, ֆանատիկոսութիւն։ Կրօնական բռնկումը միայն ոչ-կաթօլիկներին չէր լափում