Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 տպագրիչների անձնազոհութիւնը, հսկայական՝ աշխատասիրութիւնը, ի հարկէ, պիտի արհամարհէին ամենադաժան արգելքներն անգամ։ Այդպէս նրանք կարողացան լոյս հանել այնպիսի հրաշալի հրատարակութիւններ, որոնք նոյն իսկ այժմ, երբ տպագրութիւնը վիթխարի առաջադիմութիւններ է արել, նախանձելի են համարվում։ Այդ մեծ մարդիկ արհեստաւորներ չէին միայն, այլ և լուսաւորութեան գաղափարին նուիրված գործիչներ։ Երախաագիտութեան արժանի հանգամանքը այն է մանաւանդ, որ Վենետիկը միայն իտալացիների մասին չէր մտածում, այլ և այն ազգերի մասին, որոնց հետ նա շփվում էր իբրև Միջերկրական ծովի ամենանշանաւոր առևտրական կենտրօններից մէկը։ Այստեղ զարգացաւ սլաւօնական տպագրութիւնը, և երկար ժամանակ սլաւօնական աշխարհր այստեղից էր ստանում իր գրքերն ու տպարանները։ Այստեղ կար հրէական տպագրութիւն, այստեղ 1518-ին տպագրվեց Ղուրանը արաբական լեզուով։ Եւ այսպիսով բարերարված ազգութիւնների մէջ չէին կարող չը լինել և հայերը, որոնք վենետիկցիների վաղեմի ձանօթներն էին։?

Դեռ Ռուբինեանների ժամանակ վաճառականութիւնը վենետիկցուն տանում էր Կիլիկիա և հային-Վենետիկ։ Այս երթևեկութիւնը այնքան սերտ յարաբերութիւններ էր ստեղծել երկու ազգերի մէջ, որ Վենետիկում կառուցվեց «Հայոց տուն» անունով մի շինութիւն, այն էլ մի վենետիկցու կտակած գումարով։ Այդ բարերարը Մարկոս

Հայկ. Տպագր․, I