Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրքեր էլ տպագրեց (օրինակ, ինչ-որ «Լիակատար Պուտմութիւն»), մինչև իսկ սկսեց Աստուածաշունչի տպագրութիւնն էլ, որը, սակայն, հարկադրված եղաւ կիսատ թողնել[1]: Խաչատուր Կեսարացու մահից յետոյ հինգ տարի Ջուղան մնաց առանց առաջնորդի և կառավարվում էր նրա աշակերտ Դաւթի ձեռքով։ Այդ ժամանակ Յովհաննէս վարդապետի դէմ հակառակութիւնը այնքան սաստկանում է (գուցէ կռուածաղիկը առաջնորդական աթոռն էր), որ նա հարկադրված է լինում գնալ Էջմիածին, ուր նրան եպիսկոպոս են ձեռնադրում և ուղարկում Հին Ջուղա։ Այդտեղ հմուտ տպագրիչը, իր ժողովրդի իրաւունքները պաշտպանելիս, սպանվեց. Ջուղայի տպարանը առժամանակ փակված մնաց։

Յովհաննէս վարդապետից առաջ Եւրօպա էր գնացել և հայերէն տպագրութեան համար աշխատում էր մի ուրիշ Յովհաննէս, Անկիւրացի։ Սրան էր անցել, ինչպէս ասացինք, Սրապիոն կաթողիկոսի կտակը Գրիգոր Կեսարացու միջոցով։

Յովհաննէս Անկիւրացին նոյնպէս հայ տպարանի համար չարչարվածներից էր։ Եւ նրա չարչարանքը աւելի երկարատև էր—ամբողջ վեց տարի, թէև նա, ինչպէս երևում է, ջուղայեցու պէս խիստ ընդհարումներ չէ ունեցել կաթօլիկ կղերի հետ։ Ընդհակառակն, իմանալով իտալերէն լեզուն, նա այնքան մօտիկ յարաբերութիւններ ունէր օտարազգիների հետ, որ նոյն իսկ նրա անունը

  1. «Ազգասէր» շաբաթաթերթ, Կալկաթա, 1845, №2 և 4: