Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևս այն համատարած սև անապատը չէ, այժմ մօնղօլական սարսափների թողած խաւարում երևում են վառ ճրագներ և Հայաստանը կարող է ասել որ թէև ինքը աւերակ է, բայց գոնէ գրագէտ երկիր է։

Մենք քայլ առ քայլ հետևեցինք այն մտաւոր գործունէութեան, որ կեանք առաւ ընդհանուր վայրենացման և ապականութեան օրերում։ Այդ գործունէութեան առաջին կայանն էր Սիւնեաց դպրոցը, որ, ինչպէս գիտենք, կատարեց երկու գործ—վերանորոգեց գրագիտութիւնը և փոքր ի շատէ բարեկարգեց հոգևորականութիւնը։ Այնուհետև այդ դպրոցի առաջադիմութեան երկրորդ աստիճանը մենք տեսնում ենք Ջուղայում. այստեղ արդէն հասարակ գրագիտութիւն չէ, որ դժուար դրութեան մէջ է ընկնում, երբ հարց է լինում թէ ի՞նչ բան է «վարեմ» բառը, այստեղ արդէն Մելքիսէթ վարդապետի ուսումնասիրած քերականութիւնն ու փիլիսոփայութիւնը ունեն այնպիսի ներկայացուցիչ, որպիսին է Սիմէօն վարդապետը։ Սերունդները առաջացնում են սկսված գործը։ Մովսէս կաթողիկոսը Սիւնեաց դպրոցի մարդ է, նրա աշակերտներից Խաչատուր Կեսարացին Ջուղայի «համալսարանն» է հիմնում, իսկ Փիլիպոսը, Մովսէսից յետոյ կաթողիկոս դառնալով, 1640-ին բաց է անում մի մեծ դպրոց Էջմիածնում։

Այս կրթական շարժումը, այնուամենայնիւ, համարեա ոչինչ ազդեցութիւն չէ անում տպագրութեան վրա մինչև XVII դարի կէսը։ Մամուլը