Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրված է 300-ական օրինակ (այս թիւը սովորական էր այն ժամանակվայ հրատարակութիւնների համար), մենք կը ստանանք 1500 օրինակ․ Դա մի ամբողջ հոսանք էր․ Իտալիան մի փոքրիկ պատուհան էր բաց անում դէպի Հայաստան։ Բավական է միմեանց կողքի դնել այդ երկու երկիրները.-Իտալիա և Հայաստան, և պարզ կը լինի, որ Հայաստանի բարի հրեշտակն էր այդպէս կարգադրել-հայկական տառեր իտալական հողի վրա։

Իտալիան մի ճրագ էր ամբողջ Եւրօպայի համար։ Այստեղ սկսվեց Վերածնութեան դարը։ Այստեղ ծագեց նոր ժամանակների, նոր մարդկութեան արշալոյսը, որ սկսեց հալածել միջնադարեան խաւարը, թաղեց վանքի ու ճգնաւորութեան գաղափարը և մարդուն կանգնեցրեց ինքնաճանաչութեան հողի վրա, սովորեցրեց նրան լինել հպարտ իր խիզախ, որոնող, տարրալուծող հոգով, լինել հողի և իրականութեան զաւակ, ազատ ու ինքնակամ անհատ։ Այստեղ Դանտէն, առաջնորդվելով իր աստուածային Բէաթրիչէի սիրով, հրաշակերտեց «Աստուածային Կատակերգութիւնը»։ Այստեղ Պետրարկան երգեց իր Լուարային, իր Իտալիան, մի և նոյն ժամանակ որոնելով հեթանոս հանճարներին, որոնց գործերը կղերականութիւնը թազել էր փոշիների մէջ. գտնելով մի տեղ Հոմերոսը, նա ուրախութիւնից և յուզմունքից լաց էր լինում. նրա օրինակին հետևեցին հարիւրաւոր մարդիկ, որոնք վանքերի անարգ գերութիւնից ազատեցին հին Յունաստանն ու Հռօմը։ Այստեղ Բօկկաչիօն ստեղծեց գեղարուեստական վէպը,