Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին հակառակ շահեր ունեցողները։ Իսկ հոգևորականները մէջ տեղ իրանց փառասիրական ձգտումներին էին հետևում, միանալով այս կամ այն կուսակցութեան։ Խայաառակութիւնը այն աստիճանին հասաւ, որ պատրիարքական աթոռը նոյն իսկ աշխարհական մարդկանց ձեռք էլ էր ընկնում կաշառքների միջոցով։

Այս անկերպարան դրութեան մէջ երերվող ժողովրդի սիրտը մտած հ․ Կղեմես Գալանոսը այնքան խեղճ չէր, որ չը կարողանար հասկանալ թէ որքան հեշտ է հայ փառամոլ հոգևորականներին կաշառքներով և ճարպիկութիւններով որսալը։ Եւ նա մտնում է պատրիարքարան, փոխելով իր զգեստը և հագնելով հայ հոգևորականի զգեստ, քարոզութիւններ է անում և կարճ միջոցում գրաւում է շատերին։ «Տիրոջ հունձը» առատութիւն է խոստանում, և Գալանոսը արգէն իր փրկած հոգիների հաշւի մէջ գրում է նաև պատրիարք Կիրակոսին և այս առիթով նոյն իսկ շնորհաւորութիւն է ստանում Հռօմից։ Որսը որս է, ինչ կերպարանք էլ նա ունենայ․ ամեն դէպքում անփոփոխ է մնում այն հանգամանքը, որ որսողը աւելորդ է համարում որսվողի հոգու հետ գործ ունենալ, այսինքն կշռել և չափել թէ որքան ազնւութիւն և շիտակութիւն կայ այդ հոգու մէջ, որքան անկեղծ ու ճշմարիտ է նրա ընկճվելը։ Կրօնական որսորդը բռնված է մի ինչ-որ տենդով, նրան հարկաւոր են միաւորներ՝ դարձի եկածների հաշիւը բազմացնելու համար․ այդ պատճառով էլ շատ և շատ անգամ որսորդն ու որսը խաբում են միմեանց, մի