Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քարտուղար և սպասաւոր Մատթէոս դպիր Ծարեցուն։

Ծարեցին էլ, ինչպէս նրանից առաջ գնացողները իր քայլերն ուղղեց նախ դէպի Վենետիկ։ Բայց այստեղ յարմարութիւններ չը գտնելով, ստիպավծ եղաւ անգործ մնալ 14 ամիս, որովհետև կամենում էր Յովհաննէս Ջուղայեցու նման բախտ փորձել Հռօմում, իսկ այնտեղ համաճարակ հիւանդութիւն կար և բոլոր ճանապարհները փակված էին։ Հիւանդութիւնն էլ վերացաւ, ճանապարհներն էլ բացվեցին, բայց Հռօմը Հռօմ մնաց և Ծարեցին իզուր էր այնտեղից օգնութիւն սպասում։ Արդէն Վենետիկից սկսվել էին այն արգելքները, որոնք յանուն ճշմարիտ և ուղղադաւան քրիստոնէութեան պատրաստ էին հալածելու լոյսի և գիտութեան ետևից ման եկող «հերետիկոսներին»։ Մի քանի ակնարկութիւններից երևում է, որ արգելք հանդիսացողները գլխաւորապէս հայ կրօնաւոներն էին։ Հոօմում, ուր Մատթէոս դպիրը մնաց ամբողջ ութ ամիս, Պրօպագանդան բացարձակ կերպով արգելեց տպարանական գործին մօտիկ մարդկանց որ ոչինչ օգնութիւն չանեն հայոց կաթողիկոսի հաւատարմատարին։ Եւ իզուր Ծարեցին ծեծում էր կարդինալների դռները, իզուր դիմեց մինչև անգամ պապին։ Նրա դէմ որոտում էին կաթոլիկ հոգևորականութեան սպառնալիքները։

Բայց Ծարեցին, ինչպէս ինքն է ասում, չահաբեկվեց այդ որոտմունքներից։ Թափ տալով իր ոտների փոշին, նա հեռացաւ Իտալիայից, որովհետև