Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աւետիսին, որ վերադառնում էր հայրենիք։ Այդտեղ նա երկար թախանձում էր հարուստ հայերին, որպէս զի աջակցեն իրան՝ Աստուածաշունչը տպագրելու համար: Բայց նրա ջանքերը զուր անցան. լիվօրնօցի հայերը ոչ մի ձեռնտւութիւն յանձն չառան։ Հաստատ չը գիտենք, թէ ինչ պատճառներով խուլ վաճառականները խուլ մնացին Էջմիածնի ներկայացուցչի այդ թախանձանքներին․ բայց եթէ նայեք Լիվօրնօի հայ գազթականութեան այն ժամանակվայ գործերին, շատ բան հասկանալի կը դառնայ։ Մենք արդէն ասացինք, որ Պրօպագանդան իր ձեռքն էր առել Լիվօրնօի հայերի հովւութիւնը։ Այդ նպատակով նա այնտեղ կաթօլիկ վարդապետներ էր պահում և տեղացի բոլոր հայերին էլ կաթօլիկ էր համարում։ Բայց թէ ամենքը կաթօլիկ չէին, այդ ցոյց է տալիս այն հանգամանքը, որ երբ մի մի անգամ հայ—լուսաւորչական հոգևորական էր գալիս Լիվօրնօ, տեղացի հայերը միանում էին նրա հետ և մի անգամ նոյն իսկ վռնդել տուին Հռօմից իրանց համար ուղարկված հովիւներին։ Հայերը ուզում էին եկեղեցի կառուցանել Լիվօրնօի մէջ, բայց Պրօպագանդան սաստիկ հակառակվում էր այդ մտքին։ 1663—ին, այսինքն մօտաւորապէս այն ժամանակները, երբ Ոսկանը այնտեղ էր գտնվում, հայերը Հռօմի մերժումների պատճառով այն աստիճանին էին հասել, որ տեղացի նշանաւոր վաճառականներից մէկը, Ապրօ Զէլէպի, ուրիշ ճար չը գտնելով, ստիպված եղաւ դիմել Պրօպագանդային և երաշխաւորել, որ հայերի եկեղեցին միշտ