Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զետեղեց մի քանի կտոր թարգմանութիւններ ս. Հերոնիմոսից, որոնք, երևի, իր գործն էին։ Աւելացրէք այդ բոլորի վրա անսխալ, պատկերազարդ մաքուր և գեղեցիկ տպագրութիւնը, և դուք մի հասկացոդութիւն կը կազմէք Ոսկանի կատարած գործի մասին։ Տպագրական մամուլը առաջին անգամ էր լոյս հանում այն փաստը, որ հայն էլ ընդունակ է երկար ու դաժան աշխաատութիւններով խոշոր հրատարակութիւններ անել։ Պակասութիւնը միայն այն էր, որ Ոսկանը չը կարողացաւ իր լատինաբանութիւններից և անհարազատ ձևերից ազատել իր թարգմանութիւններն ու բացատրութիւնները։ Սիրաքի նոր թարգմանած գիրքն էլ կրում էր լատինամոլների բոլոր նորմուծութիւնները։

Հայերէն Աստուածաշունչը տպագրվեց երկու տարվայ ընթացքում. նա մտաւ մամուլի տակ 1666-ին և դուրս եկաւ 1668-ին: Ի նկատի ունենալով այն ժամանակվայ տպագրական գործի դրութիւնը, բայց մանաւանդ այն հանգամանքները, որոնց մէջ գործում էր Ոսկանը օտար հողի վրա, մենք չենք կարող չը զարմանալ այդ արագութեան վրա։ Էջմիածնի անունը կրող տպարանից դուրս եկած Աստուածաշունչը կարելի էր համարել Էջմիածնի հրատարակութիւն․ և մինչև այսօր Էջմիածինը չը կարողացաւ գոնէ մի անգամ էլ կրկնել այդ հրատարակութիւնը։

Ամստերդամում Ոսկանը մնաց չորս տարի, մինչև 1670 թւականը և այդ ժամանակամիջոցում տպագրեց 17 գիրք, հաշւելով այդ թւի մէջ թէ