Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գործակիցներ․ դրանցից մեզ արդէն ծանօթ է Կարապետ վարդապետ Անդրիանեցին, այժմ յիշատակենք Ոսկանի քրոջ որդի Սողոմոն Լևոնեանին և Թադէոս Համաղասպեան անունով քահանային, որ նոյնպէս Սպահանից էր և նոյնպէս կոջվում էր երևանցի։ Այս վերջինը Ոսկանի գործի չար հրեշտակը և կործանման պատճառը դարձաւ, ուստի և հարկաւոր է նախ ծանօթանալ նրա հետ։

Հայոց պատմութեան մէջ հազիւ թէ կարելի լինի գտնել շատ այնպիսի անկիւններ, ուր չերեւար մատնիչ հայի գարշելի դէմքը։ Ոչ մի տեսակ դիրք, պարապմունք չէ կարողացել յետ կանգնեցնել հային այդ սև պաշտօնից․ մատնիչ է եղել հայ իշխանը, հայ քահանան, հայ կաթողիկոսը, վաճառականը, գեղջուկը։ Կարելի պիտի սպասել, որ հայերի մէջ սկսված տպագրական գործը գոնէ ազատ կը լինի հայի այդ յատկութիւնից, մանաւանդ որ նա հայրենի հողի վրա չէր հաստատված, այլ դեգերում էր Եւրօպայի զանազան կողմերում։ Բայց հայ մատնիչի համար չը կան աշխարհագրական սահմաններ․ նա ամեն տեղ է, մանաւանդ այնպիսի տեղ, ուր կան իր ազգակիցներից գոնէ մի քանիսը։ Ոսկանի տպագրական ընտանիքի մէջ էլ շուտ գոյացաւ մի այդպիսի աւերիչ ցեց։ Դա քահանայ Համազասպեանն էր։

Այս մարդը, ինչպէս յատուկ է բոլոր մատնիչներին կարողացաւ գրաւել Ոսկանի առանձին վստահութիւնը, ընկերացաւ նրան, կատարում էր զանազան յանձնարարութիւններ։ Ինչպէս գիտենք,