Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրբութեան ի՞նչ հասկացողութիւն կարող էր պահպանել եկեղեցին, երբ նա համարեա ամեն տեղ դարձել էր վեղարաւոր ենիչէրիների աւազակային շահատակութիւնների ասպարէզ․ ի՞նչ հաւատ կարող էր պահպանել այդպիսի հոգևորականութիւնը, որի համար ոչինչ հոգս ու պարտականութիւն չը կար, բացի փառամոլ նպատակներով ամենակեղտոտ գործեր կատարելուց։ Դիտողը ակամայ համաձայնվում է մեր նորագոյն մերկացնողներից մէկի, Միքայէլ Նալբանդեանի հետ, որ 1860-ական թւականների սկզբում գրում էր․ «Եթէ հայոց ազգը իր կրօնը պահելով մնաց աշխարհի երեսին, այդ մասին շնորհակալութիւն մահմեդականութեան․ սա բացասաբար պահպանեց հայերի կրօնը։ Ազգը որչափ ևս թաղված լինէր խաւար տգիտութեան մէջ, այնու ամենայնիւ, եթէ մի մասը գիտակցութեամ, միւս և աւելի մեծ մասը ֆանատիկոսութեամբ, հեռու մնալով մահմեդականութիւնից, պահեց իր կրօնը, հետևաբար և ազգութիւնը։ Թող հայոց ազգը, իր թագաւորութեան կործանման օրից, ստրկանար որ և է քրիստոնեայ կառավարութեան, այն ժամանակ կը տեսանէինք․․․»[1]

Այսպիսի մի դառն խոստովանութիւն արդարացնում են պատմական բազմաթիւ փաստերը։ Փոխադրվեցէք մտքով Կ․ Պօլիս XVII դարի կէսը, տեսէք ինչ զարհուրելի դէպքեր էին տեղի ունենում այնտեղ, դեպքեր, որոնք անընդհատ շարունակվեցին մինչև XVIII դարի սկիգբը և որոնք

  1. «Երկու խոսք», Պարիզ, 1861, եր․ 27․