Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբաստանում էր նրան կառավարութեան առաջ, բայց Եղիազարը եռանդի և տոկունութեան հետ ունէր նաև խօսելու ու փաստաբանելու կարողութիւն․ յաղթել նրան շատ դժուար էր, մանաւանդ որ նա հարուստ քսակ ունէր և կարողանում էր թիւրք պաշտօնեաներին խօսքի հետ ոսկի էլ մատուցանել: Կ. Պօլսի ամիրայական դասակարգի մէջ կազմվեց Նոր կաթողիկոսին համակրող կուսակցութիւն և ժողովուրդը սիրով ընդունեց նրան: Այդ բոլոր հանգամանքները ստիպեցին Յակոբ կաթողիկոսին գնալ Կ. Պօլիս (1666)՝ խռովութիւններին անձամբ վերջ տալու համար:

Ծերունի կաթողիկոսն էլ ճնշված էր ծանր պարտքերի տակ և նրա հետևորդների մէջ էին և էջմիածնի պարտատէրերը։ Բայց դեռ որքան ծախսեր էիՆ հարկաւոր թիւրքաց մայրաքաղաքում: ԱյՆտեղի հայերի վրա նա լաւ տպաւորութիւն գործեց իր խաղաղասէր և հեզ բնաւորութեամբ․ բայց և այդպէս, միայն մեծ կաշառքների միջոցով կարողացաւ ստանալ մեծ վէզիրից թուղթ, որի մէջ հաստատվում էին Էջմիածնի կաթողիկոսների ընդհանրական իրաւունքները։ Եղիազարը, որ այդ ժամանակ ճանապարհվել էր Երուսաղէմ, չը կարողացաւ խափանել Յակոբ կաթողիկոսի ջանքերը և զրկվեց նոյն իսկ Երուսաղէմի պատրիարքութիւնից, որը գնել էր կաթողիկոսութեան հետ միասին. Մարտիրոս Կաֆայեցին ստացաւ այդ պատրիարքութիւնը․ բացի դրանից, Յակոբ կաթողիկոսի օգնութեամբ նախկին