մէջ չը գտնվեց մէկը, որ հետևէր Եղիազարին, և Երուսաղէմի կաթողիկոսութիւնը շարունակելու ոչ մի փորձ էլ չեղաւ։ Բայց անփոփոխ մնացին միւս չարիքները։ Եղիազարի ժամանակ և նրանից յետոյ էլ Կ․ Պօլսի աթոռը շարունակում էր կռուածաղիկ լինել և ձեռքից ձեռք յափշտակվել։ Դրութիւնը մի և նոյնն էր և Երուսաղէմում։ Մենք կը դիմենք մի ժամանակակից և ականատես պատմողի, որի նկարագրած դէպքերը թէև ժամանակով մի քիչ յետ են XVII դարից, բայց միանգամայն պարզ և բնորոշ կերպով են պատկերացնում անբարոյական վարչութեան կամ, աւելի ճիշտ ասած, անիշխանութեան առաջացրած դրութիւնը։ Այդ ականատես պատմողը Երուսաղէմի Յովհաննէս Հանն է հայ վարդապետն է[1]։
Շատ անգամ էր լինում—ասում է նա—որ մի տարվայ մէջ երկու և երեք պատրիարքներ էին փոխվում։ Բոլոր ազգերի մէջ հայոց պատրիարքութիւնը նախատինք էր դարձել։ Խօսքը, ի հարկէ, Կ Պօլսի պատրիարքութեան մասին է, որովհետև XVII դարի վերջից Երուսաղէմի առանձին պատրիարքութիւնը վերացրվել էր։ Կ․ Պօլսի պատրիարքները այնքան շատ կաշառքներ էին տալիս թիւրք պաշտօնեաներին, որ այլ ևս անհնարին էր պատրիարքարանի սեփական միջոցներով կառավարվել․ ուստի նրանք կառավարութիւնից գնում էին և Երուսաղէմի պատրիարքութիւնը, որ եկամուտների մի նոր աղբիւր էր։ Կ Պօլսում Երուսաղէմի
- ↑ «Գիրք պատմութեան սրբոյ և մեծի քաղաքիս Երուսաղէմի», Կ․ Պալիս, 1767, եր․ 119-129։