նրանից, որ ծերունու մահից յետոյ կաթօլիԿ պրօպագանդան գարձեալ խութերի ու ժայռերի հանդիպեց: Եւ միսիօնարները, ինչպէս երևում է, շատ էլ մեծ ակնկալութիuններ չունէին թէ իրանց խոստացած քաղաքականր բարիքները միանգամայն բաւական են` հայերին կրօնափոխ անելու համար, ուստի շարունակում էին դիմումներ անել պարսից արքունիքին։ 1685-ին Շահ-Աբբասը, պատասխանելով Լուդովիկոս XIV-ի մի «սիրալիր>> նամակին, ասում էր թէ արդէն հրամայել է Հովանաւորութիւն ցոյց տալ Նախիջևանի գաւառի կաթօլիկ հայերին։
Եւ դրանք դատարկ խոստումներ չէին․ ճիշդ որ, պարսից արքունիքը խօսքից գործի էլ էր անցնում, հրամաններ արձակելով Շահի անունից: Հովանաւորելով հայերի մի մասին, պէտք էր զըրկել ու ճնշել միւս մասը, որ չունէր հզօր միջնորդներ Եւրօպայում։ Եւ լուսաւորչական հայերը ստիպված էին մեծ կաշառքների միջոցով համոզել պարսիկ իշխանաւորներին, որ նրանք չը գործադրեն Շահի հրամանները։ Կաթօլիկ քարոզիչները, ինչ խօսք, ազատ ու համարձակ շրջում էին ամեն տեղ, քարոզում էին։ Հռօմը ոչինչ չէր խընայում` իր գործակատարներին շքով և իշխանական կարողութեամբ շրջապատելու համար։ Միսիօնարները շատ յաճախ փողով էին կրօնափոխներ առնում` այնքան առատ էին նրանց տրամադրութեան տակ դրած դրամական միջոցները։ Նրանցից շատերը Պարսկաստան գնում էին կամ իբրև Հռօմի, Ֆրանսիայի, Լեհաստանի դեսպաններ