Ժողովրդի վրա, շահագործում էին «Քրիստոսի փոխանորդի» քաղաքական գիրքը այն նպատակով, որ բռնութիւնների փոթորիկ յարուցանեն մի ազգի դէմ, որ առանց այդ էլ խորովվում էր օր ու գիշեր: Հային տանջում, կեղեքում էին՝ մահմեդականացնելու համար․ Քրիստոսի փոխանորդները տեսնում էին այդ, և ոչ միայն չէին համարձակվում ծպուտ անգամ հանել այդ իրոզութեան դէմ, այլ և ուզում էին, որ իրանց էլ տրվի՝ հարստահարելու, կեղեքելու նոյն իրաւունքը, որպէս զի մահմեդականութեան ճանկերից ազատված պատառները կարելի լինի պապական դարձնել։ Եւ նկատեցէք․ բերանի մի անկիւնով այսպիսի բաներ շշնջալով պարսից կառավարութեան ականջին, նրանք միւս անկիւնը դարձնում էին դէպի հայերը և յուսադրում էին նրանց Եւրօպայի օգնութեամբ...
Եթէ Հռօմի գործակատարները հնարաւոր էին համարում այս տեսակ ստորութիւններով յաղթել հայերի յամառութիւնը, հայերն էլ ոչինչ անյարմարութիւն չէին տեսնում այն բանի մէջ, որ յայտնում էին պարսից իշխանութիւններին, թէ լատինները լրտեսութիւն են անում Պարսկաստանում, թէ նրանք կրօն չեն տարածում, այլ ապստամբութեան և յեղափոխութեան մտքեր։ Տուրնըֆօր հաւատացնում է թէ այս մատնութիւնները տեղ էին հասցնվում կաշառքների միջոցով և հայերը այդպիսով կարողացան, վերջ ի վերջոյ, հեռացնել քարոզիչներին իրանց երկրից։ Այդ պատճառով էլ Տուրնըֆօր այնքան վրգովված է «հերձուածող հայերի»