Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չը ստացող այդ հիմնարկութիւնը։ Բայց երբ մարում էր այդ ճրագը, երր նորից ընդհանուր անգրագիտութեան խաւարն էր գալիս, բնական էր, որ իր անցեալով փառաւոր դպրոցի լաւագոյն աշակերտ Յովհաննէս վարդապետը սքանչացողներ, մեծամեծ տիտղոսներ հնարողներ ունենալ։ Ուրեմն մեր տիեզերալոյսի ուռցրած գիտնականութիւնը ժամանակի տգիտութեան չափն էլ է որոշում։

Կար, ի հարկէ, և այն հանգամանքը, որ Յովհաննէս վարդապետը կարողացել էր ազատել հայոց եկեղեցին պարսիկների ձեռքից․ և այդ կողմից միանգամայն հսկանալի և բական է թէ յետագաների երախտագիտութւնը։ Եւ կասկած չը կայ, որ այդ երախտագիտութիւնը աւելի մեծ չափեր կւնենար, եթէ վարդապետը նոյն աջողոթիւնն ունենար և եզուիտների դէմ սկսած կռւի մէջ։ Բայց այստեղ անհնարին էլ էր աջողութիւն ունենալ։ Ստեփանոս եպիսկոպոսը, Ջուղայի մէջ հալածանք հանելով կաթօլիկների դէմ, կամեցաւ ընդհանրական դարձնել այդ հալածանքը ամբողջ Հայասաանում․ և հէնց, երևի, այդ էր պատճառը, որ երբ ջուղայեցիների ջանքերով գահընկէց եղաւ Նահապեա կաթողիկոսը, Ստեփանոսը շատպեց կաշառքներով կաթողիկոսութիւն ձեռք բերել և գնաց էջմիածին։ Բայց դա վտանգաւոր խաղ էր։ Նահապետը եզուիտների աջակցութեամբ շուտով էլի գահ բարձրացաւ, իսկ Ստեփանոսը մատնվեց Երևանի խանի ձեռքը, ծեծվեց, բանտարկվեց և բանտում էլ մեռաւ