Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օսմանեան թագաւորների՝ հինգ գրքի մէջ, այդ պատմութեան համառօտութիւնը, նոյնպէս և մի ուրիշ համառօտութիւն ոտանաւորով. Պարսկաստանի, Հնդկաստանի և Անատօլիայի նկարագրութիւնը, գրված գերմանական դեսպանի առաջարկութեամբ, մի աշխատութիւն, որի մէջ ընդարձակ տեղեկութիւններ կային Հայաստանի, հայ կաթողիկոսական թեմերի, վանքերի մասին և որին կցված էր աշխարհացոյց քարտէզ։ Բացի այդ բոլորից մեծ թիւ են կազմում նրա ոտանաւորները, ճառերը, քարոզները, նամակները։

Բայց ամենից նշանաւոր է ժամանակակից անցքերի պատմութիւնը, որը Քէօմիւրճեան դրել է, ինչպէս վկայում են տեսնողները, հմտութեամբ և ստուգութեամբ։ Շատ ցանկալի է, որ այդ պատմութիւնը մինչև այսօր չէ տպագրված․ իսկ թէ որքան մեծ զրկանք է դա հայ պատմագրութեան համար, կարելի է իմանալ հետևեալ վկայութիւնից, որ տալիս է ձեռագրին ծանօթ մարդը [1]:

Հինգ մասն բաժանած է հեղինակը՝ իր պատմական գլխաւոր գրուածքը. յորս ազգին զանազան եկեղեցեաց ի տաճկաց աւերելն ու քանդիլը մի առ մի կը յիշատակէ. ու շարունակելով Առաքելի Դավրիժեցւոյ պատմութիւնը՝ թուրքաց, պարսից և օսմանեան իշխողաց և բռնակալաց իրարու դէմ տուած պատերազմաց և յաղթութեանց աղետալի անցքը կաւանդէ ու այն առթիւն եղած մանկաժողովոց սրտաճմլիկ նկարագիրն կընէ, երբ այլազգիք բռնութեամբ քրիստոնէից տղայքն իրենց

  1. Հ․ Գ. Զարբհանալեան, «Պատմութիւն Հայերէն Դպրութեան», բ. հատ․, Վենետիկ, 1878, եր․ 435-444: