Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/396

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երրորդ, գուցէ և աւելի աննշան տեղը բռնում է Մեղրի գիւղը:

Ագուլիսը չենթարկվեց Ջուղայի բախտին, նա մնաց իր տեղը։ Բայց դա չէ նշանակում թէ իբրև համաշխարհային վաճառականների հայրենիք՝ Ագուլիսը այնքան աննշան էր, որ չէր կարող գրգռել Շահ-Աբբասի նախանձը։ Դեռ Շահ-Աբբասից առաջ Ագուլիսը, իբրև վաճառականական գիւղաքաղաք, արտօնութիւններ էր վայելում պարսից կառավարութիւնից։ Այսպէս, XVI դարում նա «խաս» էր, այսինքն համարվում էր Իրանի Շահերի սեփականութիւն և հարկ էր տալիս անմիջապէս պարսից արքունիքին[1]․): Այդ դրութիւնը շարունակվեց Շահ-Աբբասի ժառանգների ժամանակ։

Իբրև վաճառական՝ ագուլեցին կամ զօկը ինչպէս սովորաբար անուանում են նրան, ջուղայեցու չափ խիզախ ու ձեռնարկող ոգի ունէր, նոյնպէս արհամարհում էր աշխարհագրական տարածութիւնները, նոյնպէս երևում էր բոլոր յայտնի վաճառանոցներում։ XVII դարի ագուլեցի վաճառականներից մէկը, ումն Զաքարիա, թողել է մի շատ հետաքրքիր օրագրութիւն կամ, ինչպէս ինքն է ասում, «դավթար»[2]

  1. Հ. Ալիշան—«Սիւնիք», եր. 330։
  2. Այդ «դավթարի» մէջ Զաքարիան արձանագրել է այն ամենը, ինչ հետաքրքրական է համարել. այդտեղ են թէ նրա առևտրական հաշիւները, թէ առօրեայ մանր դէպքերը, թէ ժամանակակից պատմական անցքերը․ Շատ են այնպիսի մանրամասնութիւններ, որոնց մէջ երևան է գալիս հայ վաճառականը իբ գործերով, իր ընտանեկան հանգամանքներով, տան սարք ու կարգով։ Հեղինակը չէ մոռացել աբձանագբել նոյն իսկ թէ ինչպէս ինքը բաժանվեց իր եղբօր որդիներից և ինչ շարժական և անշարժ կայք ստացաւ ամեն մէկը։Թւում է պղնձի ու արծաթ է ամանները, նրանց արժողութիւնը։ Գրուածքը դրական արժանաւորութիւններ չունի․ դա գրագէտ վաճառականի մի վայրիվերոյ, տեղ տեղ կրկնութիւնեով մթնացրած շարադրութիւն է։ Կայ այն նշանաւոր հանգամանքը, որ գրուածքը աշխարհաբար լեզուով է և կարող է համարվել իբրև նմուշ այն աշխարհաբարի, որ գործ էին ածում հայերը այն ժամանակներում։-Զաքարիայի այս գրուածքը աբդէն տպագրեր է տուել «Մշակի» խմբագիր պ. Ա. Քալանթարը։