Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին և եթէ հարկաւոր լինի համեմատութիւն դնել ջուղայեցու և զօկի մէջ, մենք կը տեսնենք, որ վերջինս առաջինի կօշիկներն անգամ վերցնելու արժանի չէ։ Ջուղայեցին կարողացաւ վաճառականական ոգու հետ միացնել աւելի բարձր, մտաւոր շահերի, համայնականութեան հասկացողութիւնյ, մինչդևռ ագուլեցին մնաց մեծ մասամբ գծծի, եսամոլ վաճառողական, որի համար ամենից առաջ և ամենից բարձր՝ սեփական շահերն են:[1] Այս վատ յատկութիւնը Ագուլիսը ցոյց տուեց մի խայտառակ փաստով. XVIII դարի առաջին կէսում, ինչպէս կը տեսնենք իր տեղում, Ագուլիսը, իր վաճառականական բարեկեցութիւնը չը վտանգելու համար, նոյն իսկ թշնամական գործողութիւններ սկսեց Դաւիթ−բէկի դէմ, երբ սա իր հռչակաւոր ազատական պատերազմների մի մասը փոխադրեց Գողթան գաւառը. և ո՞վ գիտէ, գուցէ Դաւիթ−բէկի մահից յետոյ ազատութեան գործը այնպէս շուտ չը խորտակվէր, եթէ ագուլեցիները դաւաճանութեամբ սպանած չը լինէին այդ գործի քաջ և հեղինակաւոր աշխատակիցներից մէկին, Մէլիք−Փարսադանին...

Բայց և այդպէս, չէ կարելի ասել թէ ընդունակ և հարուստ ագուլեցու դերը միշտ բացասական էր հանրային տեսակէտից։ Եթէ ինքը, ագուլեցին, անձամբ շատ քիչ էր հանրաշահ գործերի հեղինակ հանդիսանում շատ քիչ էր իր դրամն ու եռանդը նուիրում այդպիսի գործերին, այնու

  1. «Ս Սարգսեան — «Ագուլեցոց բարբառը», Մօսկվա, 1882, եր. 12»։