Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր, բայց միայն մարդկութեան պատուհաս։ Ինչ դեռ մնացել էր Արևմտեան Ասիայում, տրորվեց, ոչնչացաւ նրա մօնգօլների ոտների տակ։ Ականատեսներից մեկը, արաբացի տարեգիր Իբն—ալ Ասիր, բացականչում է․

Օ՜, թող իմ մայրը երբէք ինձ աշխարհ բերած չը լինէր․ ի՜նչ կը լինէր, եթէ ես մեռնէի մինչև այդ և մոռացութեան տրվէի։ Ես պետք է նկարագրեմ ամենասոսկալի աղէտը և անհուն թշուառութիւնը, որի նմանը չեն տեսել աշխարհիս վրա ոչ ցերեկը, ոչ գիշերը, և որ պայթեց բոլոր ազգերի վրա, բայց մանաւանդ մուսիլմանների վրա[1]։

Սարսափը քարացրեց ամբողջ այն աշխարհը, ուր երևում էին մօնգօլ ձիաւորները։ Այսօր էլ դեռ մնում են այդ սարսափելի ազգի թողած անկենդան անապատները այնպիսի տեղերում, ուր մի ժամանակ ապրում էր քաղաքակիրթ մարդկութիւն։ Ճիշտ է, մահը շուտով վերացրեց Չինգիզին այն դժբախտ աշխարհից, բայց Աստուծու պատուհասը դրանով չը վերջացաւ։ Չինգիզներից յետոյ պատրաստ էին սարսափելի Հուլաղուները․ և մօնգօլական վայրենութիւնը արմատից չորացրեց ամեն մի քաղաքակրթական նշան, ամեն մի բարեկեցութիւն։ Արաբական պետութիւնը, Պարսկաստանը ավերակների կոյտեր էին ներկայացնում։ Իսկ ի՞նչ պիտի լինէր աւելի թոյլ, աւելի անօգնական Հայաստանի դրութիւնը։ Ամեն ինչ թաղվեց խաւարի և անէծքների մէջ․․․

Մօնգօլական պետութիւնն էլ, սելջուկեանի պէս, երկարակեաց չէր։ Բայց դրա մէջ շատ մեծ

  1. Мюллеръ-"Исторя Ислама", т. III ст. 2015