և յատկապէս Աստուածաշնչի բառերի բացատրութիւնն է պարունակում իր մէջ։ Երեմիային աջկակցել է մի ոմն Սարգիս եպիսկոպոս։ Նոյն տեսակ մասնաւոր բնաւորութիւն ունի 1695–ին Հռօմում տպագրված լատիներէն-հայերէն բառարանը, որ կազմել է Աստուածատուր Ներսէսօվիչ լեհահայ եպիսկոպոսը և որի մէջ բացատրված են Աստուածաշունչի և Ժամագրքի բառերը։ Ընդարձակ բառարաններ, որոնց մէջ ամփոփված լինէր հայոց լեզուի ամբողջ հարստութիւնը, չէին մնացել հին ժամանակներից, իսկ նոր ժամանակներում, ինչպէս տեսանք, բառարանների հոգսը քաշում էին օտար հայագէտներ (Րիվօլա և Պիրօմալլի)։ Այս պատճառով այս երկու հայ վարդապետների աշխատութիւնները, որքան էլ նրանք, մասնաւոր բնաւորութիւն ունենային, պիտի համարվեն ազգի մէջ ծագած պահանջի արտադրութիւն․ նրանք ցոյց էին տալիս, որ հեռու չը պիտի լինի մի ժամանակ, երբ կը կազմվի ու կը հրատարակվի նաև ամբողջացրած, հարուստ, լիակատար բառարանը։
Նոյն 1698–ին հրատարակվում է նաև Մովսէս Խորենացու «Աշխարհագրութիւնը», որին կցված էր «Աղուէսագիրքը», ճիշտ այնպէս, ինչպէս հրատարակել էր Ոսկանը Ամստերդամում ուղիղ երեսան տարի առաջ։ Վերջապէս, 1701 Լիվօրնօի մէջ տպվում են երկու կրօնական գրքեր՝ «Թէոփիլոս այսինքն խօսակցութիւն Թէոփիլոսի ընդ վարդապետին յաղագս ճշմարտութեան և ջերմեռանդութեան» և «Պարզատումար Հռօմէական»։