Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
XV
Ամստերգդամ. Մատթէոս Վահանգեցի. Շարական եւ Ժամագիրք. Թովմաս եպիսկոպոս Նուրիջանեան, նա տեղափոխվում է Եւրօպա` գրքերի տպագրութեան համար: —Ղուկաս Վանանդեցի: —Նոր ժամանակի հոսանքներ մեր գրականութեան մէջ. հայ դասակարգեր. վաճառականութիւնը եւ նրա առաջացրած պահանջը. հոգեւորականութիւնը ստիպված է ենթարկվել այդ պահանջներին․ սկսվում է մեզանում աշխարհիկ գրակաւնութիւն։ -«Համատարած Աշխարհացոյց»։ —Մովսէս Խորենացու Պատմագրութեան առաջին տագրութիւնը. այդ գործի նշանուկութիւնը. Խորենացին եւ նրա կատարած դերը մեր գրակունութեան մէջ։ —Խորենացու տպագրութեան անմիջական հետեւանքները։ —Նուրիջանեանների միւս տպագրութիւնները, Թովմա Կեմպացի, «Նոր Կտակարան», «Ձայնքաղ Շարական», «Համաձայնութիւն հնգետեսակ ամրոց», «Դուռն իմաստութեան»,«Գանձ չափսց, կօռոց, թուոց եւ դրամից», «Բնաբանութիւն», «Իրողութեանց սահմանք», «Պաշտօն Աստուածային»։ —Թովմաս եպիոսկոպոսի մահը. Շրօդէր եւ նրա «Արամեան լեզուին գանձ» աշխատութիւնը։ —Խօջա–ՍաՖար եւ Ֆրանսիացին։ -Ղուկաս Վանանդեցու աշխատութիւնները. «Հայելի Աստուածաշունչ հին կտակարանին», «Պատկերասէր Պատկերատեաց». Նուրիջանեանների տպարանը իբրեւ հայր Վենետիկի Մխիթարեան տպարանի։ —Եզրակացութիւն.— XVII դարի հանգամանքները. առաջադիմութիւն. հայերի մէջ մտնում են եւ քաղաքական թարմացնող հոսանքներ։

Ամստերդամում հայերէն տպագրութիւնը վերսկսվեց 1685 թւին, Մարսէլի տպարանի փակվելուց երկու տարի յետոյ։ Բայց այստեղ մենք չենք հանդիպում ոչ Ոսկանի ժառանգ Սողոմոն