Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նմանապէս վաճառականի գործ չէր մտածել այն մասին թէ այդ ի՞նչպէս է, որ հայոց վանքերում այնքան գրքեր կան և հայ վարդապետները շարունակում են գրիչ շարժել աստուածային գործերի համար, բայց և այդպէս եւրօպացին ասում է, թէ հայր գրիչ չունի։

Այսպէս ահա, հայ հոգևորականութեան պահպանած աստուածաբանական—սխօլաստիկ գրականութիւնը ոչինչ դիմադրութեան չէր հանդիպում հայ ժողովրդի ոչ մի դասակարգի կողմից․ այդ դասակարգերից ոչ մէկը չունէր և չէր կարող ունենալ այնքան զարգացում, գիտակցութիւն, որ մի որոշ կազմակերպված ծրագրով դուրս գար հին քարացած ուղղութեան դէմ, հասկանալով ժամանակի պահանջները, կեանքի և մահվան հարց համարելով այն պայքարը որ յեղափոխութիւն է մտցնում գրականութեան, հասկացողութիւնների մէջ։ Թէև այսպէս, բայց հայ վաճառականը անգիտակցաբար, առանց ընդհարումների և վէճերի, պատաճ էր դառնում, որ մեր գրականութիւնը կամաց կամաց, կրիայի դանդաղկոտութեամբ, կերպարանափոխվի, մօտենայ ժամանակի պահանջներին։Կղերը պարտաւորված էր նկատի առնել և վաճառականի յարմարութիւնները, աշխատել և նրա համար։ Եւ այդ ստիպողական ուշադրութիւնը դէպի մի աշխարհիկ դասակարգ մենք ամբողջովին պարտական ենք, տպագրութեան։

Առաջներում, քանի որ չը կար տպագրութիւն, հոգևորականութիւնը իր համար էր միայն գործում և այն գաղափարն ունէր, թէ