Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա այս ստիպողական հարկաւորութիւնը դառնում է այն ուժեղ գործօնը, որ կենդանութեան նշոյլներ է մտցնում գրականութեան մէջ։ Մենք տեսանք արդէն, որ Ոսկանը ու նրա յաջորդները տպագրում էին գրքեր յատկապէս վաճառականների համար. տեսանք, որ հայ վաճառականի ջանքերով կազմվեց և տպագրվեց աշխարհաբար գիրք, որպէս զի նա մատչելի լինի վաճառականներին կամ որ նոյնն է—ժողովրդի առաջաւոր դասին:

Նոյն վաճառականական դասակարգի յարմարութիւնն էր մի գլխաւոր պատճառ, որ Թովմաս Վանանդեցին ամենից առաջ շտապեց մի հիանալի գործ լոյս հանել։ Հայ վաճառականը յարաբերութիւններ ունէր աշխարհի հեռաւոր մասերի հետ, ահագին տարածութիւններ էր անցնում ծովով և ցամաքով, գործ ունէր զանազան ազգերի և լեզուների հետ։ Նրան, ուրեմն, հարկաւոր էր աշխարհագրութիւն, հարկաւոր էր և քարտէզ, որ ցոյց տար ամբողջ աշխարհը։ Վանանդեցին, ինչպէս ինքն է ասում, այդ պահանջը լրացնելու համար էր գլխաւորապէս, որ 1695-ին հրատարակեց «Համատարած Աշխարհացոյց» անունով քարտէզը, իսկ հետևեալ տարին—այգ քարտէզի բացատրութիւնը կամ «Բանալին»։ Այդ մեծ, փառաւոր գործը մի ամբողջ գիւտ պէտք է համարել այն ժամանակվայ մեր մտաւոր աղքատութեան մէջ: Թէև հայ վաճառականն էր նրա երևան գալու մի պատճառը, բայց մենք չը պիտի այդպէս մասնաւորենք երևոյթի նշանակութիւնը, որովհետև այն ամենը, ինչ անվում էր վաճառականի համար, հաւասար