Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ողորմագին հարուած սոցին[1]

Նա նկարագրում է այն ճանապարհը, որով անցնում էր Լէնկթիմուրը։ Եւ ամեն տեղ մի և նոյնը.

Որպէս զոչխարս մորթէին,

Փոկս ի թիկանցն հանէին,

Զկէսըս հրով խորովէին

Եւ ճենճերովքըն ընծային…

Այս դժոխքն էր հային մտցնում տասն և հինգերորդ դարը, այն դարը, որ Արևմտեան Եւրօպայում Վերածնութեան դար էր։ Ծեր հասակում մեռաւ Լէնկթիմուրը։ Համատարած մի գերեզմանատուն էր Հայաստանը, երբ նա վերջին անգամ հեռացաւ այնտեղից։ Բայց ոչ մոռացված ու հին գերեզմանատուն, որովհետև մահը շարունակում էր նրա արածը և ժողովրդի կենդանի մնացած պատառիկները կոտորվում էին սովից և ժանտախտից։ Ահա ինչպէս է նկարագրում նոյն ողբացող ականատեսը Լէնկթիմուրի թողած սովը.

Պատիւ չը կայր պատուականին,

Եւ ոչ նըշան ունևորին,

Չը կայր ոչ հաց հացաբաշխին,

Եւ ոչ գինի գինարբուին։

Չը կայր ոչ ձի ձիաւորին,

Եւ ոչ տըրեխ հետևակին։

Օտարք յօտարըս շրջէին

Եւ կերակուրս մուրանային։

Տիկնայք որ ճոխ տունս ունէին

Եւ մետաքսօք պերճանային,-

Հացակարօտս երևէին,

Ծածկոյթ անձանցըն խնդրէին։
  1. «Յիշատակարան Աղէտից» Գրիգոր Խլաթեցւոյ Վաղարշապատ, 1897, եր. 6: