գիտնականները ուշադրութիւն դարձրին Խորենացու վրա և իրանց քննութիւնների և հետազօտութիւնների առարկայ դարձրին նրան։ Մինչև այդ՝ հայ ազգը եւրօպացուն ներկայացել էր կամ իբրև մի կրօնական համայնք, որ ունէր իր դաւանական առանձնայատկութիւնները, կամ թէ իբրև հմուտ և ճարպիկ և մի և նոյն ժամանակ տգէտ վաճառական,որի ասածներին հաւատ չէր ընծայվում:Խորենացին Ամստերդամից գնաց ներկայացնելու հայերին իբրև պատմական ազգ, իբրև իր անկախութիւնը, իր քաղաքական դիրքը պահպանած մի հին ցեղ, որ շփվում էր Ասորեստանի, Պարսկաստանի, Հռօմի և Բիւզիանդիայի հետ: Մի քսան տարի չանցած՝ Խորենացին աղբիւր էր ծառայում գիտնական Շրօդէրին՝ լեզուաբանական և պատմական հետազօտութեան համար:Քիչ յետոյ գիտնական Լակրոզ և անգլիացի Վիստօն եղբայրները գրագրութիւն են սկսում միմեանց մէջ՝ Խորենացու առիթով, և որքան էլ Լակրօզ աննպաստ կարծիք ունէր հայ պատմագրի մասին, բայց սա արգելք չեղաւ, որ Վիստօնները թարգմանեն Խորենացին լատիներեն լեզուով և հրատարակեն Լօնդօնում: Այստեղից արդէն մի քայլ էր մնում, որ մեր պատմահայրը մտնէ այն անթիւ աղբիւրների շարքը, որոնցից մեծահռչակ անգլիացի պատմաբան էգուարդ Գիբբօն կազմեց իր երևելի «Հռօմէական պետութեան անկման և քայքայման Պատմութիւնը»։ Հայերը, Խորենացու շնորհիւ, տեղ գրաւեցին այս համաշխարհային պատմութեան մէջ իբրև մէկը այն բազմաթիւ ազգերից, որոնք
Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/442
Արտաքին տեսք